06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Թեժ գիծ» ծառայությունը շարունակելու է գործել 24 ժամ

Հարգելի համաքաղաքացիներ, բուժաշխատողներ, տեղեկացնում ենք, որ Ամանորի տոնական օրերին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը շարունակելու է գործել` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Առողջապահական համակարգին առնչվող ցանկանած հարցի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 010 52-88 72 և 8003 հեռախոսահամարներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց զորամաս

Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Քանաքեռի ԶՈՒ թիվ N զորամաս: Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին ու զինվորներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ամեն ժամ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մտածում […]

Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս

Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և […]

Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում

Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից և առաջնորդում է Երկնքի արքայություն: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

Սիրելի՛ համաքաղաքացիներ, ավարտին է մոտենում 2016 թվականը: Այն լի էր ինչպես կարևոր ծրագրերով ու ձեռքբերումներով, այնպես էլ որոշակի փորձություններով: Տարին մեզ ավելի համախմբեց ու վերահաստատեց, որ արժանավոր ժողովուրդ ենք: Այն նաև նոր հերոսներ տվեց, ու գալիք սերունդների համար հավերժացրեց նրանց անունները: Այսօր՝ տարեմուտի շեմին, իմ հարգանքի տուրքն եմ մատուցում մեր բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր […]

Տնտեսական տարի` 2017

«Ես չեմ կարող կանխատեսում անել ու ասել, թե 2017 թվականին մեր տնտեսության վիճակը կոնկրետ ինչպիսին կլինի, այսինքն՝  ո՛չ անկումների, ո՛չ էլ բարգավաճման վերաբերյալ հստակ չեմ կարող ասել՝ ինչ կլինի: Նոր տարում պիտի կարողանանք ձերբազատվել այն բացասական երևույթներից, որոնք մեզանում արմատավորվել են», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ ընդգծելով՝ առաջընթաց ունենալու համար հարկավոր է […]

Բերդ – Ճամբարակ ճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

«Բայց լավ կլիներ, որ գիտակցեին…» (վիդեո)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ներկայացմամբ՝ 2016 թվականը բարդ էր, սակայն որակական փոփոխություններով տարի էր: Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին՝ նա ասաց, որ  տարվա քաղաքական կարևորագույն քաղաքական իրադարձությունը  Սահմանադրության փոփոխությունն էր, քանի որ, ըստ նրա, ամբողջությամբ փոխվում է երկրի կառավարման, քաղաքական, ընտրական համակարգը: «Անհրաժեշտ է գիտակցել, որ մենք ստեղծել ենք նախադրյալներ, որոնց միջոցով […]

Վերջապես Գյումրի հասավ 23 միլիոն եվրոն․ միայն կենտրոնական փողոցներից մի քանիսը կհիմնանորոգվեն

ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրիի քաղաքապետարանի միջև ստորագրվեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին  Գյումրիում՝ ՀՀ ֆինանասների նախարարն ու Գյումրիի քաղաքապետը: Ծրագիրն իրացվելու է 3 տարում՝ 3 փուլով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի