Այս անձինք ի՞նչ կանեն, եթե իշխանություն և իշխանական լծակներ ստանան
ՖԲ-յան ընկերներիս մեջ կար իմ կողմից շատ հարգված, կին քաղաքական գործիչ՝ գրագետ, ճարտարախոս, վերլուծաբան, դասախոս, քոլեջի տնօրեն: Նա նաև հայտնի է իր լիբերալ-դեմոկրատական, արևմտամետ հայացքներով:
Իմ գրառումներով ես միշտ ապացուցել եմ, որ ընդունում եմ և՛ Արևմուտքին, և՛ Արևելքին, և՛ Ռուսաստանին, և՛ Հյուսիսը, և՛ Հարավը…Մի խոսքով ինձ համար լավը, դրականը, արժեքավորը, ճիշտը և լավն առհասարակ, աշխարհի որ ծիրի արտադրության ուզում է լինի՝ լավն է…
Սակայն, հետաքրքիր է, որ իմ կողմից արված սովորական մի մեկնաբանությունից հետո իմ ՖԲ-յան հարգարժան բարեկամն ինձ հեռացրեց իր ընկերների ցանկից՝ տեղեկացնելով, որ համաձայն չէ իմ տեսակետին:
Գիտե՞ք ինչն է զարմանալի ու տարօրինակ, որ հիմնականում ընկերների կազմից այլակարծության, այլ հայացքներ ունենալու համար հեռացնում են մարդիկ, որոնք իրենց համարում են արևմտյան արժեքների, լիբերալ-դեմոկրատական հայացքների կրող: Ես պատկերացնում եմ, թե այս անձինք ինչ կանեն, եթե իշխանություն և իշխանական լծակներ ստանան…
Այլակարծության, ազատ խոսքի, այլ քաղաքական հայացքների համար կտրորեն, «կջնջեն», կդատապարտեն բոլորին ու այդ ամենը համեմելով բարձրարժեք խոսքերով ու ազնիվ մղումներով։ Գրում է Ռոբերտ Մելքոնյանը։