20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ կուսակցության նախկին լիդեր Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: «Այո, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- հայտարարեց նա: Հիշեցնենք, որ […]

Ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները կվերսկսվեն օրվա երկրորդ կեսին

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով,  նախատեսվում է վերսկսել դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ես ոչ մեկից չեմ նեղանում. Մհեր Սեդրակյան

«Ես ոչ մեկից չեմ նեղանում: Չէի ուզում, չէի գալիս»,-այսօր խորհրդարանում լրագրողների հարցին, թե արդյոք որևէ մեկից նեղացած էր, որ երկար ժամանակ բացակայում էր նիստերից, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Ինչ վերաբերում է լուրերին, թե իրավապահները խուզարկել պատգամավորի բնակարանը, նա շեշտեց. «Իմ բնակարանը ոչ մեկը չի խուզարկել»: Լրագրողները նաև հետաքրքրվեցին որդուն պատգամավոր դարձնելու իր մտադրության մասին, ինչին ինքն արձագանքեց, […]

«Աշտարակ կաթում» կան մթերման ու աշխատավարձի խնդիրներ

ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի քառօրյա նիստերի ընթացքում ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի չեն վճարվել: Պատգամավորը նախ ասաց՝ դրական է գնահատում այն, որ ընկերության լիարժեք վերագործարկման պրոցես է ընթանում, ապա ընդգծեց, որ բացի գյուղացիների տրամադրած կաթի դիմաց պարտքից կարևորում է նաև ընկերության շուրջ 300 աշխատակիցների 4-5 ամսվա չվճարված […]

Նախագահը շնորհավորել է ՀԲԸՄ-ին՝ հիմնադրման 110-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին: «Գործունեությունը սկսելով նախորդ դարի սկզբին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր 150 տեղական կազմակերպություններով 110 տարի կատարեց, […]

«Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը դրական պատասխան կտա ժողովրդին»

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը ցանկանում է տեսնել Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականության մեջ՝ որպես ԲՀԿ ղեկավար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Քաղաքական խորհրդի նիստի ժամանակ  պարոն Ծառուկյանի տան առջև հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել և հորդորում էին, պահանջում, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա: Այդ հավաքին մասնակցել է նաև պարոն Ծառուկյանը, շփվել քաղաքացիների հետ, […]

ԱԺ-ը պիտի ստիպի նախարարություններին աշխատել տարածվող վարակների ուղղությամբ

Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ մանկահասակ երեխաների շրջանում օրեցօր ավելացող վարակիչ հիվանդությունների հարցը: Նա նշեց, որ հիվանդանողներում տեղ ու դադար չկա, իսկ դպրոցներն ու մանկապարտեզները չեն հայտարարում պարտադիր արձակուրդի մասին: Ըստ պատգամավորի՝ օրենսդիր մարմինը պիտի Առողջապահության, ինչպես նաև Կրթության ու գիտության նախարարություններին ստիպի քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, […]

Հանրաքվեն տապալվեց. Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել

Նախօրեին Իտալիայում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է անցկացվել, որի ժամանակ իտալացիները ոչ են ասել վարչապետ Մաթեո Ռենցիի առաջարկած փոփոխություններին: Իտալացիների 60 տոկոսը ոչ է քվեարկել, երկրի իշխանություններն արդեն ընդունել են իրենց պարտությունը, հայտնում է РИА Новости-ն:   Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում էր կրճատել երկրի սենատի թե անդամների թիվը, թե լիազորությունները: Ավելի վաղ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ […]

Պատգամավորները չկատարեցին Փոստանջյանի կոչը

Նախքան Ազգային ժողովում հերթական նիստի մեկնարկը օրակարգի վերաբերյալ խոսելիս «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչով դիմեց գործընկերներին: Նա հիշեցրեց, որ ներկայացրել է «Ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ» հայտարարությանը, սակայն Պետա-իրավական հարցերի հանձնաժողովը դրական վերաբերմունք չի ցուցաբերել: «Կարծում եմ, որ պետք է կողմ քվեարկենք ու քննարկենք ժողովրդի ապստամբության իրավունքը: Ապստամբություն տեղի ուենցավ ամառը, ու անողները սոցիալական հանրության […]

Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նախագահին հորդորեց քննարկել իր ներկայացրած հարցը

Ազգային ժողովի հերթական նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց ԱԺ-ի կողմից 2014 թվականից Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունն ընդունելու հարցը: Պատգամավորն արդեն երկար ժամանակ է, որ առաջարկում է այս հարցը քննարկման դնել Ազգային ժողովում: «Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ փետրվարին քիչ հավանական է, որ նիստ գումարվի, բոլորս լինելու ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի