Արա, ախպեր ջան, ես սրան լավ եմ ճանաչում ․․․ ընտրական հրաշալի կոմիքս /տեսանյութ/
2017 թվականի մարտի 2-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին: Ըստ նախագծի առաջարկվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Հաշվի առնելով Գործադիրի նիստում քննարկված հարցի […]
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 6-ին ընդունել է ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների, միջազգային հումանիտար համագործակցության հարցերով զբաղվող «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովային եւ նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու ավանդական կապերը, այս համատեքստում անդրադարձել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի […]
Ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը կարծում է՝ եթե հայ երիտասարդը չի խոսում ռուսերեն, դա դատապարտելի չէ: «Ոմանք ավելի լավ են խոսում ռուսերեն, քան մենք հայերեն, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց: Նրանք պարտավոր չեն խոսել ռուսերեն: Ամեն ինչ կարող է լինել. մարդիկ կատարյալ չեն»: Անդրադառնալով Կիսելյովի հետ կատարված դեպքին՝ Սոլովյովը նշեց՝ գուցե տաքսու վարորդը […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ պատրաստվում են մեկնել Ադրբեջան: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը ասել է Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը: Նա ասել է, որ այցի շրջանակում նախատեսվում են համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Պոպովը հայտնել է նաեւ, որ Հայաստան այցը նախատեսվում է այլ անգամ:
«Երբ նախորդ անգամ ես ՀՀ-ում էի, մի միջադեպ եղավ. տաքսու երիտասարդ վարորդը չէր կարողանում ռուսերեն խոսել», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Հիշեցնենք այդ դեպքի հետ կապված՝ Կիսելյովը դժգոհություն էր հայտնել, թե հայ տաքսու վարորդը ռուսերեն խոսել չգիտի ու ասել էր, որ ռուսերենի կարգավիճակը Հայաստանում […]
Երեկ երեկոյան լրատվության հրապարակային աղբյուրներում տարածվել են փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակային մտահոգություններն այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը: Հաշվի առնելով այդ մտահոգությունները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այցելության ընթացքում Պաշտպանի […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների և USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել վերոնշյալ կազմակերպությունների «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, […]
«Մենք այժմ ճանապարհին ենք, վերադառնում ենք Տավուշի մարզից: Ես ուղեկցող խմբի մեջ եմ, և այս դեպքում որպես իրազեկող՝ պիտի ասեմ՝ Տավուշում՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ընդունեցին աշխուժորեն ու պատրաստակամորեն: Մտածում էինք՝ պիտի գնանք ու խնդրենք, որ մարդիկ տներից դուրս գան, բայց մարդիկ դուրս են գալիս, տուն հրավիրում, նույնիսկ նրանք, ովքեր չեն ընտրելու այս դաշինքին: Մարզերում մարդիկ […]
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի Արագածոտնի մարզի գրասենյակի ղեկավար Արարատ Մորիկյանը Աշտարակում քարոզարշավի ժամանակ իր ելույթում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագիրն ու կարգախոսը քննադատողներին հարց ուներ, թե քանի ծառայած տղա ունեն: «Ոչ միթիզականների երեխաներից ոչ մեկը չի ծառայել…Վանո Սիրադեղյանն իր «Գյադաների ժամանակը» գլխում ասում է ՝ ինչ է ասում լոռեցին՝ անհիմն ու շատ ուզողին…խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ»: Արարատ Մորիկյանն […]
























