29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին․ Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, եթե դրանք սկսվեն, եւ կողջուներ մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Regional Post — Caucasus պարբերականի հետ հարցազրույցում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործում, սակայն ավելի ուշ կարգավորման […]

Ջրառատի մեղավորները պիտի պատժվեն /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը անդրադարձավ նաև Ջրառատի դեպքերին: Նախարարը ընդգծեց, որ դատապարտում է նման երևույթները: Հարցին, թե  նման միջադեպերը  ՀՀԿ թեկնածուների մասնակցությամբ են  լինում, Ամիրյանը  արձագանքեց. «Ցանկացած կուսակցություն հասարակության հայելին է, ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ […]

Սուտ մատնություն. ոստիկաններն ու քննիչները հանիրավի են մեղադրվել

Ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 4 քրեական գործ: Այսպես, Երևանի բնակիչ Հասմիկ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում, հետո նաև Հատուկ քննչական ծառայությունում ակնհայտ սուտ տեղեկություններ է տրամադրել իրեն հարցաքննած քննիչի կողմից պաշտոնեական […]

«Հայաստանը և Ռուսաստանը պետք է լինեն առաջին ծիծեռնակները»

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ վերջին շրջանում Հայաստանը վարում է շատ ակտիվ արտաքին քաղաքականություն:  «Բոլոր այն մտքերը, որոնք արտահայտվել են թե Պուտինի, թե Սարգսյանի կողմից, բավականին խոստումնալից են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, աասաց նա՝ անդրադառնալով նաև արցախյան հիմնահարցին:   Ասուլիսին ներկա  տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ անդրադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպման տնտեսական մասին՝ շեշտեց. «Ռազմատնտեսական […]

Հզոր ցիկլոն է մոտենում

Մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն […]

Իլհամ Ալիեւը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ:Նման հայտարարություն նա արել է Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումին, գրում է haqqin.az-ը: «Երևանն ամեն ջանք գործադրում է, որպեսզի պահպանվի Արցախի ստատուս-քվոն: Այնինչ ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցային գործընթացի միջնորդ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի»,- հայտարարել է Ալիևը: 

Քըրթ կտրելու ենք

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հիշեցրեց, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարներին հանձնարարական էր տվել՝ ամփոփել ֆինանսական արդյունքները: Վարչապետը նկատեց, որ  ֆինանսական արդյունքները  տարեցտարի վատանում են և  պետք է համապատասխան որոշումներ կայացնել: «2017 թվականին նայենք, թե ինչ ցուցանիշներ են պլանային դնում իրենց առաջ, […]

Նախկին կուսակցականներն` իրար դեմ. ում ընտրել Արագածոտնում

Արդեն ներկայացրել ենք, թե խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցություններն ու դաշինքներն ում են առաջադրել իրենց տարածքային ցուցակներով թիվ 1, 2, 3, 4, 5, և 6 ընտրատարածքներում: Թիվ 7 ընտրատարածքն ընդգրկում է Արագածոտնի մարզը: Այստեղ իշխող «Հանրապետականն» առաջադրել է հետևյալ թեկնածուները` Մնացական Մնացականյան, Արագած Ախոյան, Լիլիթ Մկրտչյան, Ռոլանդ Հայրապետյան, Բազմասեր Առաքելյան, Նաիրի Սահակյան, Նունե Մովսիսյան: «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն […]

Դոլարը շարունակում է էժանանալ

  Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը  կարելի է գնել  481 ՀՀ դրամ նվազագույն և 482 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 484.50 ՀՀ դրամ նվազագույն և 487.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 509 ՀՀ դրամ նվազագույն և 516 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 516 ՀՀ դրամ նվազագույն և 524 ՀՀ դրամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի