01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատապարտելի է Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները. Շարմազանովը հանդիպել է Պետական դումայի նախագահին /տեսանյութ/

Մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը եւ միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես […]

Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Համանախագահները ներկայացրին Բաքվում ունեցած հանդիպումները։ Քննարկվեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։

Ոստիկանության, ԱԱԾ-ի ու բանակի ծառայողներ «Ելք»-ին են ձայն տալու

«Ելք» դաշինքն այսօր Արարատի մարզում է: Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ռեժիմը խուճապի մեջ է: Այստեղ էլ դաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչները շրջեցին փողոցից փողոց, բակից բակ: Հայտարարվեց, որ այս վիճակից ելք կա: Քաղաքացիներից մեկն ասաց, թե ճիշտ են ասում, բայց, այնուամենայնիվ, ՀՀԿ-ը շատ մեծ ռեսուրս ունի: «Ոստիկանության, ԱԱԾ-ի ու բանակի ծառայողների […]

Հրանտ Բագրատյանը բացատրում է Գյուղատնտեսության նախարարին

«Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու, պատգամավոր Հրանտ Բագրատյանն արդեն իսկ դրական է համարում այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումներից: «Դա լավ է, բայց հարց է առաջանում, թե ինչպես են խոսում»,-այսօր ասուլիսին ասաց նա: Նախատեսվող ներդրումային ակումբի վերաբերյալ նա իր մոտեցումն ունի, լավ է, սակայն իր ասած տարբերակը սուվերենտ ֆոնդն է, այդ թվում Երևան-Թեհրան ավտոճանապարհը: […]

Եթե համաձայնվեի առաջին նախագահի «ծրագրին», կլինեի նրա կողքին. Հ. Բագրատյան

«Չկա ախր այդ տարբերակը այ ձեր ցավը տանեմ, հո թուղթ ստորագրելով չի, փորձենք զիջել, թուղթը կստորագրի, մյուս օրը մեր հերը կանիծի չկա, եթե ՀԱԿ-ն ունենա խաղաղության ծրագիր, կասեմ հա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը` խոսելով Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագրի մասին: Նա վստահ է, որ Ղարաբաղի ժողովուրդը պիտի […]

Մոսկվայում ոստիկանները դաժանորեն ցրել են ակցիայի մասնակիցներին․ կան ձերբակալվածներ /տեսանյութ/

Մոսկվայում նախօրեին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ավարտվել են մասսայական ձերբակալություններով։ Ավելի քան հազար հոգի տեղափոխվել է ոստիկանություն, ոստիկանները բավական կոպիտ ու դաժան են վարվել ակցիայի մասնակիցների հետ։  Եւ չնայած Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարել են, որ ոստիկանները պարզապես անթերի են գործել, համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնք ապացուցում են ուժայինների դաժան գործողությունները ցուցարարների նկատմամբ։   […]

Նարկոլոգիական կենտրոնում հիվանդը 4-րդ հարկից նետվել է

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում մարտի 26-ին ստացիոնար բուժում ստացող հիվանդներից մեկը պատուհանից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել:  Հիվանդը 4-րդ հարկի պատուհանից նետվել է, որից հետո նրան այլ հիվանդանոց են տեղափոխել: Այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին:

Արմեն Ամիրյանի ուղերձը

Թատրոնի սիրելի′ մարդիկ՝ առանց որոնց անհամ ու անհրապույր կլիներ աշխարհը, շնորհավո′ր Թատրոնի միջազգային օրը: Ուրախ եմ, որ այս շնորհավորանքս հաջորդում է նորածին այն մեծ հույսերին, որպիսիք արթնացրին մեր նախաձեռնած «Մշակութային կանգառի» հյուրախաղերը: Լեփ-լեցուն մարզային դահլիճներ, որոնցում շատերը երբեմն ոտքի վրա կամ աստիճաններին նստած են դիտում ներկայացումները, հոտնկայս ծափահարություններ և հանդիսատեսի հոսք դեպի կուլիսներ՝ շնորհակալություն հայտնելու: […]

Քաղցկեղով հիվանդ կինը դիմում է հասարակությանը /տեսանյութ/

Երևանաբնակ հիսունհինգամյա Սուսաննա Սարգսյանը այրի է և մեծ դժվարություններով ու պատվով մեծացրել  է երեք զավակներին: 2014 թվականին տիկին Սուսաննայի մոտ ի հայտ է եկել գոյացություն, կատարվել է վիրահատություն, այնուհետև ստացել է 14-անգամյա քիմիաթերապիայի կուրս, այն շարունակական է, որովհետև նրա մոտ առաջացել են ևս հինգ օջախներ,  այդ հիվանդությունը ախտահարել է նաև ոսկրային համակարգը, ազդոսկրի կոտրվածք է […]

Խոշոր վթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 27-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորակում. կա երկու տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի  Երեւան-Սեւան հատվածի 42-րդ կմ-ին «Mitsubishi […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի