10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 7. ավտո-մոտո թյունինգ ցուցադրություն`Ազատության հրապարակում

Վերջին տարիներին Երևանում գնալով ավելանում են կին ավտո-մոտո սիրողներն ու վարորդները: Առավելապես հենց նրանց համար Երևանի քաղաքապետարանն ու   STR ակումբը Ազատության հրապարակում կազմակերպել են տարբեր դասերի նոր ու հնաոճ, սակայն թյունինգապատ ավտոմեքենաների  և մոտոցիկլների բացօթյա ցուցադրություն: Նախաձեռնության հեղինակները սիրով պատասխանում են անցորդ կանանց ու աղջիկներին հետաքրքրող հարցերին, միևնույն ժամանակ շնորհավորելով նրանց Մայրության և գեղեցկության տոնի […]

Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ`10 քրեական գործ

ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: 2017թ. ապրիլի 2-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի թիվ 23/02 ընտատեղամսում ժամը 09:13-ի ահմաններում կրկին քվեարկելու փորձ է գրանցվել: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է […]

Վիճակը ծանր է

ՌԴ-ում 2013 թ. դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Այս մասին օրերս լրատվամիջոցներին փոխանցել են Հրաչյա Հարությունյանի հարազատները: «Այս պահին եթե ասեմ անհույս է՝ սուտ կլինի, բայց վիճակը ծանր է: Մի փոքր ավելի լավ է զգում իրեն, բայց դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև հիվանդություններ ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի […]

Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքները (ֆոտո)

Ապրիլի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը գանձարանի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրել է ազգային պահուստի պատմամշակութային արժեքները:

Քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ջ. Ամարյանից ստացված հաղորդման հիման վրա վերջինիս պատկանող խոշոր չափերով գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի` ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի ու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով էական վնաս է պատճառվել քաղաքացու օրինական շահերին, հեղինակազրկվել է իրավապահ համակարգը […]

Շարունակվում է մթերումների պարտքերի մարումների գործընթացը

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող  ընկերություններ 2015-2016 թվականներին  գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն:      Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:       2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով ապրիլի 8-ից Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված […]

Ֆլեշմոբի կամավոր մասնակիցները ծաղիկներ էին նվիրում տատիկներին /տեսանյութ/

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»-ն ֆլեշմոբ է կազմակերպել:  Ֆլեշմոբի կամավոր աշխատակիցները ծաղիկներ էին նվիրում տատիկներին՝ նրանց ցանկանալով առողջություն և բարեկեցություն: Մանրամասները՝ տեսանյութում:      

Նախագահի թեկնածուի վրա ալյուր են լցրել /տեսանյութ/

Ֆրանսիայի նախկին վարչապետ, այժմ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի վրա «ալյուրային հարձակում» է տեղի ունեցել։ Նա Ստրասբուրգում ընտրողների հետ հանդիպում էր անցկացնում, երբ անհայտ անձը նրա վրա ալյուր է լցրել։       

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Այնթափ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի