06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (14 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Նախագահներ Իգոր Դոդոնը և Սերժ Սարգսյանը […]

Հրաշք ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում

1976թ. ԽՍՀՄ Առողջապահության մինիստրի հրամանով Ս.Յա. Սոկոլովը և Ի. Պ. Զամոտաևը (1984թ.) հեղինակեցին «Справочник по лекарственным растениям» գիրքը, մինչ այդ բուսաբուժությունը արգելված էր։ Հեղինակները գտել են, որ մարոլի հյութը հաջողությամբ կիրառվում է տիրեոդիտի և տիրեոտոքսիկոզի (նաև խորհուրդ են տալիս ուտել ճարպակալման, շաքարախտի և միզաքարային հիվանդությունների) դեպքում։ Սանկտ Պետերբուրգի բուսաբույժների միության մասնագետները նույնպես կարծում են, որ […]

Քրիստոսը թողեց

Քրիստոսը թողեց, որ իրեն ապտակեն, ծաղրեն ու թքեն իր վրա: Ապտակեցին այն երեսին, ում առաջ հրեշտակներն իրենց երեսն են ծածկում: Թքեցին նրա վրա, ով իր թուքով կույրի աչքերն էր բացում: Ահա խոնարհության չափանիշ: Խաչեցին նրան, ով աշխարհի մեղքն էր վերցնում: Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում: Այս տառապանքը հարության է տանում: Ու վերանորոգում մարդկային բնությունը: Ու […]

Երիտասարդ հայ բժիշկը բուժում է թուրք մեծահարուստի աղջկան /տեսանյութ/

1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է: Այդ երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ հայտնի գրող Ռուբեն Սևակն էր:

Թուրքիայում բեմադրվել է 1913թ. Անատոլիայից գաղթած մի հայ ընտանիքի պատմությունը

Ապրիլի 12-ին Ստամբուլում բեմադրվել է գրող Սալիհ Էֆիլօղլուի և բեմադրիչ Քուբիլայ Փենբեքլիօղլուի «Վիշտ» պիեսը: Ստեղծագործության թեման Հայոց ցեղասպանության տարիներին հարկադրաբար իր հայրենիքից գաղթած հայ ընտանիքի պատմությունն է: Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պրեմիերայից առաջ հնչեցվել է դուդուկի և թմբուկի երաժշտություն: Ներկայացումը շատ ջերմ է ընդունվել հանդիսատեսի կողմից և արժանացել հոտնկայս ծափահարությունների: Պիեսի սյուժեն հետևյալն է. 1913թ. […]

Անժելա Սարաֆյանի համարձակ կերպարը՝ «Խոստումը» ֆիլմի պրեմիերային /ֆոտո/

Ամերիկահայ հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանը նախօրեին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել Հոլիվուդում։ Անժելան ինքն էլ նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմում։ 33-ամյա դերասանուհին կարմիր գորգին հայտնվել է շքեղ ու համարձակ զգեստով՝ անկրկնելի կերպարով։                        

Պետական դոպինգ՝ մասնավորին

Պետության կողմից տնտեսական ակտիվությունը խթանելու համար իրականացվող գործընթացներից մեկը վերաբերում է հարկային արտոնություններին: Հերթական աջակցությունն է ստացել բժշկական և վիրաբուժական պարագաներ արտադրող ընկերությունը: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրումը դրական ազդեցություն կունենա ընկերության զարգացման վրա: Այս աջակցությունը լուրջ խթան […]

Թշնամին կրակ է բացել Տավուշի գյուղերի վրա

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի խաղողի այգիները այրվել են հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը: «Այդ տարածքը կազմում է մոտ 22  հեկտար: Տվյալ հողատարածքներին մենք մոտենալ չենք կարող, քանի որ թշնամին կարող է նորից կրակել: Հեռվից նայելով էլ պարզ երևում է՝ այգիները այրվել են»,- ասաց գյուղապետը: Վերջինս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված