Իմ մտքերն իմ հայրենակիցների հետ են
Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «24 ապրիլ, 1915, սեւ էջ Հայաստանի պատմության մեջ։ Իմ մտքերն իմ հայրենակիցների հետ են»։
Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «24 ապրիլ, 1915, սեւ էջ Հայաստանի պատմության մեջ։ Իմ մտքերն իմ հայրենակիցների հետ են»։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարների, ֆրանսիացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկաներն Օլանդի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի հուշարձանին: «Ես այստեղ եմ` լռությամբ […]
Քրիստոնյաների նկատմամբ սպառնալիքները, ագրեսիան ու բռնությունը դարեդար առկա են, այն պահից, երբ իսլամը սկսեց գոյություն ունենալ։ Ժամանակակից աշխարհում Իրաքում Սադամ Հուսեյնի իշխանության տապալուից հետո՝ 2003-ին, քրիստոնյաները ողբերգական վիճակում հայտնվեցին։ Դրան հետեւեցին սպանություններ, առեւանգումներ, բռնություն, եկեղեցիների ավերումներ։ 2011-ից սկսած՝ նման իրավիճակ ձեւավորվեց նաեւ Սիրիայում։ Իսկ Մուհամեդ Մուրսիի նախագահության շրջանում՝ (30.06.2012 – 03.07.2013) քրիստոնյաների նկատմամբ ահաբեկչությունը տարածվեց […]
Henaran.am-ը մայիսի 14-ին կայանալիք Երևանի Ավագանու ընտրություներից առաջ հարցախույզ է անցկացրել երևանցիների շրջանակում: «Ընտրելու եմ հնին, որովհետև թազեքը բանի պետք չեն»,-ասաց մի տարեց քաղաքացի հավելելով.«Ես չեմ ուզում՝ ոչ էն կինը ընտրվի, ոչ էլ էն իջևանցին: Սաղ սուտ են, մեզ մենակ Տարոն Մարգարյանն է պետք»: Մանրամասները՝ տեսանյութում:
Քիմ Քարդաշյանը Թվիթերի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ․ «Այսօր լրանում է Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը, որի ընթացքում ավելի քան կես միլիոն հայ է սպանվել»:
Ինչպես արդեն հայտնի է՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը մեկնարկել է սկանդալով. կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին խիստ քննադատությունների են ենթարկել եվրոպացի պատգամավորները՝ պահանջելով նրա հրաժարականը, ինչի արդյունքում Վեհաժողովի նախագահը 10 րոպե ընդմիջում է վերցրել և այլևս չի վերադարձել: Թեմայի մանրամասներին ծանոթանալու համար կապ հաստատեցինք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի […]
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին: Այն իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին:
Թուրքիայում հայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում կազմված մեղադրական եզրակացության մեջ 51 մեղադրյալների շարքերում տեղ է գտել նաև Էրդողանի քաղաքական հակառակորդ, ընդդիմադիր գյուլենական շարժման առաջնորդ և իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի անունը: Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, Ստամբուլի գլխավոր դատախազության, ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների վարչության դատախազ Գյոքալփ Քյոթչուի կողմից տարվող հետաքննության արդյունքում կազմվել է 122 էջանոց մեղադրական […]
Ապրիլի 24-ին պաշտոնական այցով Երևան ժամանեց Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին: Հնդկաստանի փոխնախագահին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության եղելության վրա և խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին: Հերմինե Նաղդալյանն […]




























