Քաղաքապետարանից կոչ են անում
Հարգելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ: Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ: Միասին մաքուր պահենք մեր քաղաքը:




































