22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե շատ եք, չի նշանակում՝ ճիշտ եք. «Ելքը»՝ ՀՀԿ-ին

Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը ԱԺ նիստին ներկայացրեց իր տեսլականը: Նա նշեց, որ լսելով թեկնածուների ելույթները նկատեց, որ միակ թեկնածուն է, որ փորձ չունի: Միաժամանակ նշեց, որ քաջածանոթ է ոլորտի խնդիրներին, թե աշխատանքի բերումով, թե Սահանադրական հանձնաժողովի անդամ լինելով: «Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված ինքս պատրաստվում եմ առավոտից […]

Ավագանու ընտրություններ. 7 դեպքերով հարուցվել են քրեական գործեր

14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում: Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաև  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը: Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են […]

Առողջապահության և պաշտանության նախարարությունները մեկտեղում են ջանքերը

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային քննարկումների հիմնական առանցքը քաղաքացիական և զինվորական բժշկական ծառայությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելը և երկու գերատեսչության մոտեցումները ներդաշնակեցնելն էր։ Լևոն Ալթունյանը և Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձել են Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորմանը` ելակետ ունենալով թե՛ բնակչության, թե՛ զինվորականների բժշկական օգնության որակի բարելավումն ու ծավալների ընդլայնումը։ Առողջապահության […]

Ալիեւը կարող է ինքնասպան լինել. 168 Ժամ

ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախօրեի հայտարարությունը՝ մայիսի 15-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կարելի է համարել վերջին տարիների, եթե ոչ՝  տասնամյակների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված ամենալուրջ հաջողություններից մեկը: Վերջապես ԵԱՀԿ Մինսկի Խումբը /գրեթե զուգահեռաբար՝ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը/ իրերը կոչեց իրենց անուններով եւ առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ հրադադարի խախտումն ու […]

Պատգամավորներն էլ պետք է իմանան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների  հրապարակումներին:  «Իրավացի եք, բոլոր պատգամավորներն այս բնագավառում անելիքներ ունենՙ հաշվի առնելով անվտանգության միջավայրը, մարտահրավերները»: Կորյուն Նահապետյանն ասաց, որ պետք է այս ուղղությամբ քննարկումներ լինեն: «Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որոնք վերաբերում […]

Գնդապետին ազատ կարձակեն /տեսանյութ/

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին կազատվի կալանքից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը ընդգծեց, որ Ավետիսյանի գործի վրա ազդել է համաներումը.« Ըստ օրենքի նա պետք է դեռ ութ ամիս առաջ ազատվեր կալանքից: Մինչ այս ընթացքում նա շարունակ պայքարում էր: […]

Խոշոր վթար Երեւանում․ կա 5 վիրավոր

Մայիսի 20-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ […]

Ինչ փոփոխություններ են լինելու…խորհրդարանն այսօր աշխատում է

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանն իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար: Նա նշեց, որ հանձնաժողովը հաջորդ տարիների ընթացքում օրենսդրական գործունեություն ու խորհրդարանական վերահսկողություն է իրականացնելու: «Առաջիկա տարիները հագեցած են լինելու փոփոխություններով, և մեր հանձնաժողովին է վերապահված լինելու այս օրենքների նախագծերի քննարկումները»,-ասաց նա: Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ […]

Շփման գծում լարված է

Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7 […]

Վտանգավոր պլան. Ժամանակ

Ելույթ ունենալով նոր խորհրդարանի անդրանիկ նիստում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության գործընթացում Կազանյան փաստաթուղթը շարունակում է լինել սեղանին, առնվազն այնքանով, որքանով այն ի պահ տրված չէ ԵԱՀԿ քարտուղարություն: Թե ինչ է իրենից ներկայացնում Կազանյան փաստաթուղթը, Սերժ Սարգսյանը բացահայտել է Ապրիլյան պատերազմից հետո, երկու հարցազրույցներով, որ տվել է Բլումբերգ գործակալությանն ու Դմիտրի Կիսելյովին: 2016-ի ապրիլին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի