11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Է. Նալբանդյանը հորդորեց համանախագահներին կոնկրետ գործողությունների դիմել

Հունիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն ձեռք բերվեց մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը և հրապարակվեց […]

«Յախք, թու, ծիմածի, ռսները ինչ գործ ունեն…»

Երեկվա Թիմատիի բազմահազարանոց համերգը կրկին ապացուցեց հայկական ֆեյսբուկի իրենց “վերին արտի ցորենի” տեղ դրածների տոտալ կտրվածությունը կյանքից։ Յախք, թու, ծիմածի,ռսները ինչ գործ ունեն և այլ դրա տիպի “էլիտար” պիտակավորողները կրկին ոգևորվեցին 100-150 լայքերից ու կրկին մտածեցին թե էտ ա, որ կա։ Արդեն մոտ երկու տարի ֆեյսբուքը Հայաստանում կորցրել է իրական քաղաքական կամ տնտեսական լուրջ գործընթացի […]

Պետք է հաճախ վարունգ ուտել

Վարունգը աշխարհում ամենաշատ աճեցվող թվով չորրորդ բանջարեղենն է, որը մի շարք առողջարար հատկություններով է օժտված: Ներկայացնում ենք վարունգի օգտակար հատկությունները. -օրգանիզմին անհրաժեշտ ջրի պաշար է մատակարարում, -կարգավորում է օրգանիզմի ջերմաստիճանը՝ լավագույնս պայքարելով շոգի դեմ, -օրգանիզմն ազատում է տոքսիններից, -ապահովում է օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով, -մաշկի առողջության համար կարևոր հանքանյութեր է պարունակում, -նպաստում է մարսողության լավացմանը […]

Տանը ցուցակ են տվել. ասաց նախարարն ու սկսեց գնումները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Երեւանի Կասյան փողոցում վերաբացված գյուղատնտեսական շուկայում ոչ միայն աշխատանքային այցով էր, այլև օգտագործեց հնարավորությունն ու գնումներ կատարեց: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տանն իրեն ցուցակ են տվել, ասել, թե ինչ պիտի բերի: Գնումներ կատարելիս նախարարը հետաքրքրվեց գյուղացիներից թե ինչ տրամադրություն ունեն, արդյոք առևտուր լինում է, թե ոչ. ոմանք ասում էին, […]

Կանաչին և համեմունքներն օգտակար են առողջության համար

Պարզվում է` կանաչին և համեմունքները ոչ միայն համեղ են դարձնում կերակուրը, այլև շատ օգտակար են, քանի որ նվազեցնում են նատրիումի, ճարպերի և կալորիաների քանակը սննդի մեջ: Օրինակ` կարմիր պղպեղն օգնում է նիհարել, իսկ դարչինը կայունացնում է շաքարի մակարդակն արյան մեջ եւ ակտիվացնում ինսուլինի հանդեպ զգայունությունը: Կոլորադոյի համալսարանի մասնագետների տվյալներով, ցածր կալորիականությամբ սննդին, ինչպիսին են անյուղ […]

Հեծանվավազք՝ նվիրված առանց ծխախոտի համաշխարհային օրվան

Երևանի Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց հեծանվավազք՝ նվիրված 2017թ. Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան:   Միջոցառման կազմակերպիչն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էր։ Այն նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից: Լուսանկարը` panorama.am-ի

Վերաբացվել է Կասյան փողոցին հարակից գյուղատնտեսական տոնավաճառը (ֆոտո)

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը:  ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ Երևանի քաղաքապետի տեղակալի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:  «Կարևորն այն է, որ գյուղատնտեսական տոնավաճառն այս տարի ևս  վերաբացվեց: Մաշտոցի պողոտային հարակից տարածքում ևս […]

Ինչ եղանակ է սպասվում

Հունիսի 10-11-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, 12-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը /տեսանյութ/

ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նամակով դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը, կոչ անելով ավելացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափը. «Նախագահի կողմից առաջարկված 2018-ի բյուջեում նախատեսված է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատում […]

Ապրիլյան պատերազմից եկավ… Հովոն այլևս մեզ հետ չէ

Հովհաննես Առաքելյանը, բոլորիս համար` մեր Հովոն այլևս ֆիզիկապես մեր կողքին չէ: Ապրիլյան պատերազմի մասնակից էր: Ուժեղ, բարի, կամեցող…: Պատրաստ էր կյանքը տալ հայրենիքին, պատրաստ էր զոհաբերվել հանուն ընկերոջ, մարդու: Ամեն առավոտ Հադրութից մեզ Ջաբրաիլ էր տանում: Մեքենայի մեջ միացնում էր հայրենասիրական երգերի սկավառակը ու մենք հպարտ էինք գնում` դեպի հաղթանակ : Դիտարկվող կետերում այնպես էր վարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի