27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նոր բառապաշար պիտի ձեռք բերենք` Ադրբեջանին նկարագրելու համար»

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը գտնում է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի փուլում հերթական սրացումներն են: «Մեզ համար պիտի նոր մոտեցումներ մշակվեն, նոր մարտավարություններ պիտի մշակվեն, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկենք, որ բխի մեր շահերից: Լավ կլինի, որ խաղաղության կարգավիճակի մեջ չընկնենք մեր հոգեբանության մեջ ու չզարմանանք, թե ինչու է Ադրբեջանը նման քաղաքականություն  վարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ առաջնագծում պետք է շատ ժամանակ նախահարձակ լինել, և պետք է այնպես անել, որ Ադրբեջանն ունենա զրո հնարավորություններ, մենք էլ մեր բացերը պետք է փակենք:

«Ադրբեջանը նոր զենքեր է գնում, որոնք պիտի օտագործի, մենք էլ պետք է հասկանանք, թե ինչպես է օգտագործելու այդ զենքը, զորավարժություններ է անում, զորավարժություններն ինչ նպատակ ունեն, մենք էլ պիտի կապեր ձևավորենք մեր մյուս հարևանների հետ ռազմաքաղաքական համագործակցության ձևավորելու համար»,-նկատեց նա:

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ նաև նոր բառապաշար պիտի ձեռք բերենք՝ Ադրբեջանին միջազգային հարթակներում նկարագրելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ