27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանը բանակցությունները վերսկսելու ցանկություն չունի»

Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց ջանքերը, նրանց գլխավոր նպատակը մեծամասշտաբ պատերազմը կանխելն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Խոսելով բանակցությունների հնարավորությունից՝ բանախոսը նշեց, որ իրական բանակցությունները չեն սկսվի, որովհետև Ադրբեջանը չի փոխել իր տեսակետը: «Ադրբեջանը դժգոհ է առաջարկված փաթեթից և […]

«Երեւանում շինությունները տձեւացնողներին պետք է հրապարակայնորեն պատժել»

«Երեւանում շինությունները տձեւացնողներին պետք է հրապարակայնորեն պատժել», – այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:  «Ստատիկական ծանրաբեռնվածությանն այն մի կերպ դիմանում է, իսկ ի՞նչ կլինի դինամիկի պարագայում։ Աստված չանի, երկրաշարժի պարագայում։ Դրանք միայն կուժգնացնեն շինությանն ուղղված հարվածը»,-նշեց   Մինասյանը՝ հավելելով՝ կողմ է, որ  ցուցադրաբար քանդվեն  բոլոր տձեւ կառույցները։ Իսկ քանդելու համար պետք […]

Ռոբերտ Քոչարյանն էլ էր ասում` թրաշված չեն

«Մեր խնդիրը պիտի լինի երկիրը հզորացնել, տնտեսությունը ուժեղացնել, բայց բոլոր խոսակցություննեը, ցավոք սրտի, եկան, հանգեցին թրաշվելու խնդրին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արա Պապյանը: «Եթե հիշում եք, մի անգամ էլ հոկտեմբերի 27-ին դա մեջտեղ եկավ, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ թրաշված չեն: Կարծես թե, այս երկրի թիվ մեկ խնդիրը թրաշված լինելն է»,-նկատեց նա: Արա […]

Արոնյանը հաղթեց Կրամնիկին ու դարձավ Norway Chess-ի առաջատար

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի գրոսմեյստեր Վլադիմիր Կրամնիկին եւ դարձավ առաջատար` առաջին տեղը բաժանելով Հիկարու Նակամուրայի հետ: Վեցերորդ տուրի մյուս արդյունքները. Կարուանա – Անանդ` 0:1, Կարլսեն – Վաշյե-Լագրավ, Նակամուրա – Կարյակին, Գիրի – Սո` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1-2. Արոնյան, Նակամուրա` 4-ական միավոր, 3-6. Կրամնիկ, Կարյակին, Գիրի, Սո` 3-ական, […]

Ինչի՞ համար ես պիտի գամ, ձեզ օգնեմ. Մանվել Սարգսյանը` Արմեն Աշոտյանին

«Ինչի՞ համար ես պիտի գամ, ձեզ օգնեմ, հարց է առաջանում: Մենք բոլորս ունենք մեր գործը, երբ պետք է, շփվում ենք, հրավիրում ենք իրար սեմինարների, ելույթ ենք տալիս, ժպտում ենք, չենք ուզում, չենք ժպտում, սա նորմալ երեւույթ է: Հիմա դուք պետական կառույց եք, ասում եք՝ եկեք, մեզ օգնեք: Ինձ համար պարզ չի՝ ինչի պիտի ձեզ օգնեմ: […]

Բաքվում սովորություն են դարձրել մի բան ասելն ու հակառակն անելը

Այսօր Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտգգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, որ ստատուս քվոն այլևս անընդունելի է։ Նալբանդյանը նշել է, որ Բաքվում սովորություն է դարձել մի բան ասելն ու հակառակն անելը։  «Տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն կենտրոնանալու ինչ-որ բանի վրա եւ դա անընդմեջ կրկնելու՝ […]

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունն ընդդեմ «Ելքի»

2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այժմ ձգտում են սահուն անցում կատարել ավտորիտարիզմից (ղեկավարվող ժողովրդավարությունից) դեպի կոշտ, առավել դիկտատորական ռեժիմ: Այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության շղարշը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նախապես սցենարով համալրված «խորհրդարանական ընդդիմությունը»: Սահուն անցումն ապահովելու եւ ժողովրդավարություն խաղալու համար Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին խիստ […]

Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ, հանձնել 7 շրջանները. Արա Պապյան

«Եղել են հակադարձումներ, որ ստատուս քվոյի փոփոխությունը չի նշանակում Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին, ինչպես դա իրենք ակնկալում են: Հակառակը, դա կարող է փոխվել  հօգուտ Հայաստանի այն ձևով, որ հայկական բանակն ավելի առաջ գնա, փակի Ադրբեջանի գազի, նավթի, երկաթուղու ճանապարհները: Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ, հանձնել 7 շրջանները, ինչպես ենթադրում են Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, բայց դրա […]

Կարեւորվել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի հավասարակշիռ դիրքորոշումը

Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը և Էստոնիան արդյունավետ համագործակցություն են ծավալել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, և առկա է պատրաստակամություն՝ համատեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի