Վորոնեժում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը․ կան վիրավորներ /ֆոտո/
Այսօր ՌԴ Վորոնեժի մոտակայքում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը։ Վթարի հետեւանքով 3 վիրավոր կա՝ երկու երեխա եւ մի մեծահասակ, հայտնում է Ռուսաստանի ՆԳ նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը: «Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել Է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել Է ճամփեզրի առուն: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել […]





































