«Թուրքին լացացնող պրոյեկտ է». «Ղարաբաղ» կոմիտեի անդամ /տեսանյութ/
«Փախստականների թեման այնքան էլ ակտուալ չէ, ու դա իշխանությունների մեղքով է։ Դա աններելի եմ համարում։ Այն, ինչ կարող են անել իշխանությունները, չեն անում»,-այսօր՝ հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանը:
Ալեքսան Հակոբյանը առաջարկում է Երևանին հարակից որևէ քաղաքում` նախընտրելի է Կոտայքի մարզում, Փախստականների թանգարան հիմնել։
Նա նշում է, որ առաջարկը արվել է դեռևս 2013 թվականին, սակայն մինչ օրս արձագանք չկա։
Հակոբյանը նշում է, որ թանգարանի համար տարեկան շատ քիչ ծախս կպահանջվի` 10 մլն դրամից պակաս գումար։
«Ում ասում ենք մեր ծրագրերի մասին, ասում են` դե, ասա, թուրքին լացացնող պրոյեկտ է, էլի, բայց իշխանությունը չի աջակցում»,-եզրափակեց Ալեքսան Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: