29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է ոչնչացնենք թշնամու ամբողջ բազան. Կոռնիձորի Արոյի կոչը

«Լայնամասշտաբ գործողությունների հավանականություն չկա: Ադրբեջանցիները ընդամենը մեր սթափությունն են փորձում: Դա իրենց համար հոգեբանական գրոհի ձև է  »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

Խուդավերդյանը կարծում է, որ եթե ադրբեջանցու «ատամները կտրի», ապա զորավարժություն հասկացության մեջ ինչքան ուժները պատի վնաս կհասցնեն մեր սահմանին: «Գնդակը կույր է և թռչում է: Այս սահմանման մեջ մենք անընդհատ զոհեր և վիրավորներ ենք ունենում: Քայլեր չենք անում, որ նրանց գլխապտույտը դառնա գլխացավանք, ու Ադրբեջանը  ողբալի կարգավիճակում հայտնվի»,-ասում է հրամանատարը:

Խուդավերդյանի խոսքով՝ առաջխաղացման քայլեր հակառակորդը չի անի, քանի որ չունի մեծ պետությունների թույլտվությունը:
«Գեներալների և մնացած բաշիբոզուկների հայտարարությունները ոչինչ չասող բաներ են, քանի որ պատերազմը կարող է լինել միայն Ադրբեջանի ռազմական խորհրդի որոշումով, իսկ ալիևյան կլանը ընտրությունների նախաշեմին  նախընտրական կապիկությամբ է զբաղված»,-ասաց ազատամարտիկը հավելելով, որ հայկական կողմը պետք է մեկը՝ տասնապատիկի խորհրդով հակահարված տալ: Խուդավերդյանի խոսքով՝ միայն այս դեպքում Ադրբեջանը ռազմական գործողությունների դադար կաղերսի:

«Մենք պետք է ոչ թե կրակակետեր ոչնչացնենք, այլ ամբողջ բազան, որը տեղակայված է այդ կրակակետի թիկունքում: Ոտնձգությունը կա, հակահարվածը պարտադիր է»,-եզրափակեց Արա Խուդավերդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ