14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դոլարը շարունակում է թանկանալ

Այսօր հայատանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 դրամ նվազագույն և 479.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 482 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 544 դրամ նվազագույն և 547 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 552 դրամ նվազագույն և 555 դրամ առավելագույն փոխարժեքով:  Ռուսական ռուբլին գնվում է 7.98  դրամ նվազագույն և 8.08 դրամ առավելագույն […]

«Դե գնացե՛ք ստիպեք, տեսնեմ՝ ինչպես եք ստիպելու»

Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց՝ իր ագրեսիայով ու ապակառուցողական քաղաքականությամբ՝  Ադրբեջանը նախևառաջ  պատասխանատու է միջազգային հանրության առջև։ Անդրադառնալով Թուրքիայի  ժխտողական քաղաքականությանը ՝ Նալբանդյանը նշեց․ «Շատերն ասում են՝ Թուրքիային պետք է ստիպել, ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այլ պարտադրել,  որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դե գնացե՛ք ստիպեք, տեսնեմ՝ ինչպես եք ստիպելու: […]

Կարծում եք՝ դա օդի՞ց է լինում․ արտգործնախարարի հռետորաբանությունը

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց ԱԳ նախարարին՝ փորձելով հստակեցնել՝  ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից հետո սահմանին լարվածությունը մեղմացնելու համար: «Մենք մեր հնարավորությունների համաձայն ենք մեր ոտքը մեկնում, որոշ արդյունքներ կան, բայց գոռգոռալ, որ վաղը մենք այս կամ այն կանենք, այդպիսով ոչ մի բանի չենք հասնի», – […]

Հիմա ես կողմ եմ, որ Հայաստանում ցուցադրվեն միայն հնդկական սերիալներ. ռեժիսոր

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  հնդկական հոռուստասերիալներին: «Մի անգամ ես հիմարություն ունեցա քննադատել հնդկական սերիալները: Սկսեցի նայել հայկականները: Հիմա ես կողմ եմ, որ Հայաստանում ցուցադրվեն միայն հնդկական սերիալներ: P.S. Տիկնայք և պարոնայք, հարգեք դերասանի մասնագիտությունը, զբաղվեք ուրիշ գործով»,- գրել է ռեժիսորը:

BBC-ի թղթակիցը արտաքսվել է Թուրքիայից

Բրիտանական հայտնի BBC հեռուստառադիոընկերությունը թղթակից Ջիյար Գոլը արտաքսվել է Թուրքիայից: Ըստ թուրքական  «Evrenesel» լրատվամիջոցի՝ Գոլը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում և անազատության մեջ պահվել 5 ժամ: Դրանից հետո որոշում է կայացվել թղթակցին արտաքսել Թուրքիայի սահմաններից: Աղբյուրը չի մանրամասնում, թե որն է եղել ձերբակալման և արտաքսման պատճառը: Թղթակիցը Twitter-ի էջում հանրությանը տեղեկացրել է իր արտաքսման մասին, սակայն […]

Նախիջևանը պատերազմական թատերաբեմ. ահազանգում է Արամ Սարգսյանը

«Այս պահին Նախիջևանը շատ կարևոր ռազմավարական թիրախ է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը շեշտեց, որ իր մտահոգությունը հավաստելու համար երկու հիմնավոր պատճառ է տեսնում, որ մեզ պետք է մտահոգի. «Առաջինը տարածաշրջանային զարգացումներն են: Անկախ Քուրդիստանի ձևավորումը արդյոք չի ազդի Արցախի ճանաչման բանակցությունների վրա: Մի քանի երկերներ, եթե ճանաչում […]

«Սասնա ծռերի» մոտ արձանագրվել են քերծվածքներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից: Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» […]

Հայ տղամարդը Փարիզում փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի մոտ հավաքված մարդկանց

Փարիզում հայազգի 43-ամյա տղամարդը փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի մոտ հավաքված մարդկանց: Բարեբախտաբար, պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել, իսկ տղամարդը ձերբակալվել է, գրում է ibtimes.co.uk-ն։ Աղբյուրը նշում է, որ հայկական ծագում ունեցող տղամարդը սկզբում փախել էր դեպքի վայրից, սակայն ոստիկաններին հաջողվել է գտնել ու ձերբակալել նրան։ Նա հայտարարել է, որ ցանկացել է վրեժ լուծել Փարիզում […]

Պարզ կանոններ շոգին դիմանալու համար

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները. խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի […]

Հիասթափված

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «ԵԼՔ» խմբակցության միջնորդությունը։ «ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն ստացանք, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցությանը միջնորդությունը մերժվել է։ Սա հիասթափեցնող և մտահոգիչ որոոշում է և հիմնավորումը այն բանի, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենևին էլ առաջնային շարժառիթներ չեն», – Facebook-յան իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի