27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Երևանյան ռոք» երաժշտության առաջին փառատոնը՝ Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հետաքրքիր անակնկալ է մատուցվել նաև ռոքի սիրահարներին: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը, որին մասնակցել են «Էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը:

Միջոցառմանը ներկա է գնտվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով կարևորել է երաժշտական նմանատիպ փառատոների դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում:

«Ես ինքս ռոքի մեծ սիրահար եմ ու կարծում եմ, որ երաժշտական այս ուղղությունը բավականին զարգացած է Հայաստանում և ունի մեծ հեռանկարներ: Անշուշտ, ուրախալի է, որ կան նաև նոր խմբեր, որոնք հետզհետե դառնում են սիրված և պահանջված ու ապահովում են ռոքի հայկական դպրոցի լավագույն ավանդույթների շարունակականությունը: Իսկ ընդհանրապես, մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերում մենք մշտապես ներառում ենք երաժշտական տարբեր ժանրերի նմանատիպ միջոցառումներ, ինչը, վստահ եմ, մեծապես նպաստում է դրանց էլ ավելի զարգացմանը», – նշել է Արամ Սուքիասյանը:

Փառատոնին ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն էլ վստահեցրել են, որ «Երևանյան ռոք»-ը երեկոն դարձրել է իսկապես անմոռանալի և դեռ երկար կմնա իրենց հուշերում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ