21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերգեյ Կյուրեղյանը հակադարձեց դատավորին. «Սասնա ծռեր»-ը չեն «հանձնվում»

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 3-ին, դատավորը սանկցիա  է կիրառել  «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների նկատմամբ:

Սանկցիա կիրառվեց, որովհետև ամբաստանյալները որոշել էին չհարգել դատարանը և ոտքի չկանգնեցին դատավորի ներսս մտնելու ժամանակ:Դատավոր  Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց նախազգուշացնել ամբաստանյալներին:

Դատավորը նշեց, որ զգուշացումը չի վերաբերվում Արամ Մանուկյանին, որն առողջական խնդիրներ ունի:

Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը տեղից արձագանքեց. «Ինչու պատճառների մասին առանց հետաքրքրվելու նախազգուշական սանկցիա կիրառեցիք»:

 Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ միայն առողջական խնդիրներ ունեցողները կարող են չկանգնել:

«Դուք վստահ եք, որ Արամ Մանուկյանն առողջական խնդիրների պատճառով չի կանգնել»,- հակադարձեց Սերգեյ Կյուրեղյանը:

Դատարանը որոշում կայացրեց սանկցիա կիրառել Կյուրեղյանի նկատմամբ եւ հեռացնել նրան նիստերի դահլիճից:

Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ