14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Տարոն-Ավիա»-ն մեկնարկեց Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթները

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ին մեկնարկեց կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:           Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչև հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ և կիրակի օրերին:           Հիշեցնենք, որ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում […]

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է գերմանացի գործիչների հայտարարությունները

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ, դեսպան Հյուսեյին Մյուֆթուօղլուն արձագանքել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի վերաբերյալ գերմանացիների պաշտոնյաների հայտարարություններին: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Մյուֆթուօղլուն ցավալի է համարել, որ մի կողմից Թուրքիայից պահանջել են միջոցառում կազմակերպելու համար պաշտոնական հայց ներկայացնել, մյուս կողմից անընդունելի մեկնաբանություններ են արվել: «Մասնավորապես Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում հանդես եկած անձի՝ հավաքների և խոսքի ազատության սահմանափակմանն […]

«ԼՂ հակամարտությունը դադարել է լինել միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը»/տեսանյութ/

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարել է լինել միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը»,-այսօր՝ հոււնիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը շեշտեց, որ եթե թույլ տրվեր ազատագրված տարածքներում ապրել՝ իրավիճակն այլ կլիներ: Աշոտ Մանուչարյանը փաստում է, որ Ադրբեջանից գաղթած 600 հազար հալածյալ հայերը չեն կարողանում ապրել այդ տարածքներում և սա դառնում է […]

Մեր իրավունքին ոչ ոք չի կարող բռնանալ. Ժիրայր Սեֆիլյանը բղավեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:  Քիչ առաջ դատարանը  սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի նկատմամբ` նրանց 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելով: Ներսես Պողոսյանն եւ Ժիրայր Սեֆիլյանը ոտքի չկանգնեցին դատարանի` դահլիճ մտնելու ընթացքում, որի պատճառով էլ նրանց նկատմամբ  դատական սանկցիա կիրառվեց: Ժիրայր Սեֆիլյանը տեղից […]

«Ոստիկանապետը այս ձևով կարող է ծառայություն մատուցել հանրապետության նախագահին»/տեսանյութ/

ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դոցենտ, մասնագիտությամբ լեզվաբան Նարինե Դիլբարյանը չի զարմանում, որ մեր երկրում անարդարության և բռնության աճ է գրանցվում, բայց նա զարմանում է, որ քաղաքացիները չեն պայքարում դրա դեմ: Այս մասին նա շեշտեց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Իսկապես ընտրություններում ՀՀԿ-ն ջաղջախիչ  հաղթեց և բոլորը ընդունեցին այդ հաղթանակը և հասարակությունը անգամ չընդվզեց, բայց պխետք է […]

Ավազակային հարձակում երեւանյան սուպերմարկետում

Սուպերմարկետի դրամարկղից, ավազակային հարձակմամբ, հափշտակվել է գումար. Հարուցվել է քրգործ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի սուպերմարկետներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ.  հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, […]

Մետրոպոլիտենում նախատեսված ուսումնավարժությունը 1.5 ժամ ուշ կանցկացվի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կանգառում նախատեսված ուսումնավարժությունը 1.5 ժամ ուշ կիրականացվի։  «Հարգելի գործընկերներ,  Երևանի մետրոպոլիտենում քաղաքացիների ազատ տեղաշարժը չխոչընդոտելու, երթևեկությունը կաթվածահար չանելու, կուտակումներից խուսափելու համար Մետրոպոլիտենի ղեկավարության հետ խորհրդակցության արդյունքում  ՀՀ ԱԻ նախարարության կողմից Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում անցկացվելիք ուսումնավարժության ժամը տեղափոխվել է 23:30՝ 22:00-ի փոխարեն:  Հայցում […]

Սեֆիլյանը բերվեց նիստերի դահլիճ

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում վերսկսվեց Ժիրայր Սեֆիլյանի և  մյուսների գործով դատական նիստը: Նիստի  կեսից դահլիճ բերվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը: Դատարանի ներս գալու ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին: Գևորգ Սաֆարյանի ու Հրայր Թոփչյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց, նրանք  հեռացվեցին նիստերի դահլիճից 10 ժամով: Դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց: Նշենք, […]

Երկնքի արքայության մեջ չեն հաշվելու մեր եկեղեցի այցելության կամ Պատարագներին մասնակցության քանակը

«Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենա, և դա շաբաթ օրն ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի ու վեր հանի այն» (Մատթեոս 12:9-15) Ժողովարանում Քրիստոս շաբաթ օրով բուժեց չորացած ձեռքով մի մարդու։ Փարսեցիներն ավելի շատ մտահոգված լինելով օրենքի պահպանությամբ, քան մարդու հիվանդությամբ, քննադատեցին Քրիստոսին, թե՝ խախտում է օրենքը։ Հիսուս շատ լավ գիտեր օրենքը, […]

Եկել եմ սովորելու․ իսրայելցի քաղաքագետը՝ Արցախ այցից

Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին օրերս Արցախում էր։ Խոսելով իր այցի մասին՝ այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը նա նշեց, որ իր համար տարօրինակ էր պարզել, որ Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանի սեւ ցուցակում է հայտնվել։ «Ես չեմ հասկանում, թե ինչու չպետք է այցելեմ Արցախ։ Մարդ բարի կամքով այցելում է Արցախ, խոսում է այնտեղի մշակութային, կրթության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի