14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կխստացվի հսկողությունը ժամանցի կենտրոններից հնչող երաժշտության նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է չթույլատրված ժամերին հանգստի կազմակերպման և ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության առնչությամբ քաղաքացիների դժգոհություններին: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, հսկողություն սահմանել ժամանցի կենտրոնների նկատմամբ՝ պահանջելով խստորեն հետևել օրենքով նախատեսված սահմանափակումների լիարժեք կատարումը:

«Դատելով մեր համաքաղաքացիներից պարբերաբար ստացվող բողոքներից և դժգոհություններից` ամռան ամիսներին ավելանում են տնտեսվարող սուբյեկտների կողմից բարձր երաժշտության չարաշահման դեպքերը: Եվ այս առումով մենք բավական անելիքներ ունենք: Համապատասխան բոլոր ծառայությունները պետք է խստորեն վերահսկեն, որ սահմանված նորմերը պահպանվեն, ու անմիջապես արձագանքեն բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր ահազանգին: Այս հարցի կարգավորումը դարձրեք օրակարգային ու պահեք ամենօրյա հսկողության տակ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ