14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 3-ին և 4–ին Արմավիրում պլանային ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արշալույս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Մրգաստան, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Խորոնք, Արտիմետ, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս  գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հուլիսի 1-ից մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Հիշեցնենք, որ 2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են […]

Հանդիպում-քննարկում՝ Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Նշենք, որ շենքը վթարայնության 4-րդ աստիճան ստացել է 2016 թվականին: Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ […]

Ծեծի է ենթարկվել պոլիկլինիկայի բժիշկը

Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել նույն պոլիկլինիկայի բժիշկ Խաչատուր Սարգսյանը:  Բժիշկը հարվածներ է ստացել կենսական նշանակության օրգաններին, ձեռքերով նաև պաշտպանել գլուխը, ինչի հետևանքով ձեռքերը նույնպես այտուցվել են: Ոստիկանության լրատվական բաժնից տեղակացնում են, որ նշված հասցեում միջադեպ գրանցվել է,  հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: 

Օլիգարխը չի կարող հայրենանվեր լինել.ազատամարտիկ

«Բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները վերջին 20-25 տարիներին հիմնականում  չեն ծառայում Հայոց բանակում, առավել ևս՝ առաջնագծում: Եթե ծառայեն էլ, ապա միայն թիկունքում: Դա էլ իրենց հաճույքով ու ցանկությամբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանը: Բունիաթյանը երևույթը դատապարտում է, սակայն դրա դեմ պայքարելու տարբերակ չի տեսնում.«Եթե նայենք պատմության ակունքներին, ապա կնկատենք, որ միշտ էլ այդպես է […]

Մի վատնեք Աստծուց ստացած ձեր շնորհը

Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ. մի՛ վատնեք Աստծուց ստացած ձեր շնորհը, որովհետև Աստված ասում է. «Երբ հարմար ժամանակը եկավ, լսեցի քեզ, երբ փրկության օրը հասավ, օգնեցի քեզ»։ Ահա հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը։ Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ Աստծու գործը խափանվի կամ վարկաբեկվի. այլ բոլոր […]

Հուլիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ռոք» փառատոն

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 19:30-23:00-ն Ազատության հրապարակում տեղի կունենա «Երևանյան ռոք» համերգային ծրագիրը: Երեկոյին ելույթ կունենան «էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը:

Հարուցվել է քրեական գործ՝ ՍՊԸ-ի աշխատակցի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատակցի մահվան դեպքի առթիվ: 2017թ. հունիսի 30-ին` ժամը 11:40-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Բյուրեղավանում՝  «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում, տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել դեպքի վայրի զննություն: Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, […]

Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնություններին

Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ ընդունել է Գերմանիայում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագիծը,, հայտնում է Deutsche Welle-ն։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 393 պատգամավոր, դեմ՝ 226-ը։ 4 հոգի ձեռնպահ է մնացել։  Հետաքրքրական է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է քվեարկել այս օրինագծին։ Նա հայտարարել է, որ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միություն է։

Սանկցիա կիրառվեց. Սեֆիլյանի և մյուսների գործով դատը հետաձգվեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 30-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին դատարանը դատական սանկցիա է  կիրառել փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 11-ին: Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի