27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրանտի համար, արդարության համար

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը. այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը։

Դատարանի դիմաց հավաքված Դինքի ընկերներից Բյուլենթ Այդընը, ելույթ ունենալով  խմբի անունից, նշել է. «Այս դատական գործը սկսվել է 10 տարի առաջ՝ 2007թ.-ի հուլիսի 2-ին։ Բայց դեռ հանցագործության իրական մեղավորները արդարության առաջ չեն կանգնել և չեն դատապարտվել։ Դատական գործը ինչ-որ առումով նորից է սկսվում։ Արդարության պահանջը շարունակվում է»։

Հավաքվածների շարքում է եղել նաև Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փալյանը։ Նրանք ծածանել են «Հրանտի համար, արդարության համար» գրությամբ պաստառը։

Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ.-ի հունվարի 19-ին հրազենային կրակոցներից։ 2012 թ.-ի հունվարի 17-ին Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ, իսկ սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։ 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ