03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կկարողանա՞ս անմիջապես թույլ տալ Հիսուսին ներս մտնել

Եթե Հիսուսը հենց հիմա գար քո տուն… Եթե Հիսուսն անսպասելիորեն անձնապես գար քո տուն մեկ կամ երկու օր քեզ հետ անցկացնելու համար, ի՞նչ կանեիր դու… Դու հավանաբար կտայիր քո լավագույն սենյակը նման պատվարժան Հյուրին: Դու կհյուրասիրեիր ամենահամեղ ուտելիքը: Անընդհատ կպնդեիր, թե որքան ուրախ ես, որ Ինքը քեզ հետ է և, որ քո սեփական տանը Իրեն ծառայելը աննկարագրելի մեծ ուրախություն է: Բայց եթե դու նրան տեսնես դեպի քո բնակարանը քայլելիս, արդյոք կդիմավորե՞ս Նրան քո դռան մոտ պարզած ձեռքերով կանգնած, թե՞ ստիպված կլինես արագ փոխել շորերդ և համապատասխան մի բան հագնել, կամ գուցե շտապես թաքցնե՞լ սեղանին դրված ամսագրերը՝ դրանց տեղում դնելով Աստվածաշունչը:

Դու կանջատե՞ս ռադիոն՝ հույս ունենալով, որ նա չի հասցրել լսել, թե ինչ էիր դու լսում մինչ Իր գալը, ինչպես նաև չի լսել այն վերջին վատ բառը, որ դու բարձրաձայն արտասանեցիր: Դու կթաքցնե՞ս երգերի ու ֆիլմերի քո սկավառակները՝ փոխարենը դնելով հոգևոր գրքեր… Արդյոք կկարողանա՞ս անմիջապես թույլ տալ Հիսուսին ներս մտնել, թե՞…

Հետաքրքիր է, եթե Փրկիչը մեկ-երկու օր անցկացնի քեզ հետ, դու կշարունակե՞ս անել բոլոր այն բաները, որ անում էիր մինչ այդ, կշարունակեի՞ր ասել այն բաները, որ միշտ ասում էիր, կշարունակվե՞ր արդյոք քո կյանքն ընթանալ այնպես, ինպես եղել էր նախկինում: Ձեր ընտանեկան զրույցները նույն թեմաների շո՞ւրջ կլինեին, և արդյոք դու կրկին կձանձրանայի՞ր ամեն անգամ աղոթել ուտելիքի համար, եթե Նա քեզ հետ լիներ: Կերգեի՞ր այն երգերը, որ միշտ երգել ես, կամ կկարդայի՞ր գրքերը, որոնք միշտ կարդացել ես: Կտանեի՞ր Հիսուսին քեզ հետ այն տեղերը, ուր պատրաստվում էիր գնալ, թե կհետաձգեիր քո ծրագրերը մի երկու օրով:

Ուրախ կլինեի՞ր, որ քո մտերիմ ընկերները հանդիպեին Հիսուսին, թե՞ կցանկանայիր, որ նրանք հեռու մնան քեզնից, մինչ դու Հիսուսի հետ ես: Կցանկանայի՞ր արդյոք, որ Նա միշտ մնար քեզ հետ, թե՞ քեզ թեթևացած կզգայիր, երբ նա վերջապես կհեռանար: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կվարվեիր դու,եթե Հիսուսը անձնապես գար քեզ հետ որոշ ժամանակ անցկացնելու: Արդյոք այն, ինչ դու անում ես այսօր, ամոթով քեզ չի՞ թողնի, երբ Հիսուսը գա քեզ մոտ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ