13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչքան հարկ է հավաքել ՊԵԿ-ը

«2016-ին մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսդրության մեջ կատարման փոփոխությունը հարկային եկամուտների ծրագրավորման աճի առումով բարենպաստ չեն եղել»,- խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: «Այնուամենայնիվ, վարչարարական ջանքերի արդյունքում մեզ հաջողվել է տարին նախորդ տարվա համեմատ 1.1 տոկոս հարկային եկամուտների աճ գրանցել, որը կազմել է 11.8 […]

Ճիշտ կլինի՝ սրա մասին այս լեզվով խոսենք իրար հետ. պատգամավորը՝ փոխնախարարին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե դրամաշնորհային մասով թերակատարումը ի՞նչ ազդեցություն է ունեցել մեզ վրա: Ջանջուղազյանը նշեց, որ 63% է կազմել դրամաշնորհների արձանագրումը և նշեց, որ խոսքը 11 մլրդ դրամի մասին է: Ինչին Խոսրով Հարությունյանը արձագանքեց, […]

Գրքի պահանջարկ կա /տեսանյութ/

 «Հայ հանրության համար երեխան շատ կարևոր օղակ է և երեխայի վրա հայ ծնողները շատ մեծ ուշադրություն են դարձնում: Անկախ գրքի արժեքից և ժողովրդի սոցիալական վիճակից  մանկական գրքերը վաճառվում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Գրքի և հրատարակչական գործ»-ի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ավանեսյանը: Ավանեսյանը ընդգծում է, որ սխալ կարծրատիպ է ձևավորվել, թե նոր լույս տեսնող գրքերը […]

Բարձր նշաձող

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացմամբ՝ ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրում հարկային եկամուտը 1 տրիլիոն 79.7 միլիարդ դրամ է կազմել 2016 թվականին: «Բարձր նշաձող ենք վերցրել, այս տարվա 5 ամիսների կատարողականը որ ներկայացնեմ, կհամոզվեք, որ հակեր ՀՆԱ հարաբերակցությունը բարձրանալու միտում ունի»,-բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Վարդան Հարությունյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց, թե կատարումը որ հարկատեսակին […]

Սուրենավանում օձը սպանել է17-ամյա աղջկան

Օրերս դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Օձը խայթել է 17-ամյա մի աղջկա, ինչի հետեւանքով վերջինը մահացել է։ Աղջիկն աշխատելիս է եղել այգում՝ ծիրան է հավաքել, երբ օձը ծառից ընկել է ու խայթել նրա ճակատը։ Արարատի մարզի Արմաշի գյուղի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը տեղեկացրել է, որ աղջիկը ուրիշ գյուղից էր եկել աշխատելու։ Աղջկան փրկել չի հաջողվել, […]

Կարո՞ղ են լինել թերություններ, թե ոչ, իհարկե կարող են

«Հնարավոր չէ՞ր ֆինանսական միջոցներ ուղղել ջրամբարների կառուցմանը, որպեսզի տնտեսական անհրաժեշտություն չառաջանար այսօր Սևանից 100 միլիոն խորանարդ մետր ջուց բաց թողնել»,-2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին: «Ֆինանսական ռեսուրսները արդյունավե՞տ են հատկացվում: Չկա ֆինանսական հաշվետվություն, որպեսզի ստուգենք՝ նպատակային են ծախսերը, արդյունավետ են, թե ոչ: Կատարվե՞լ է նման […]

Ավտովթարի արդյունքում երիտասարդը հոսպիտալացվել է

Հունիսի 26-ին, ժամը 10:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet Niva» մակնիշի 34 NM 773 պետհամարանիշի (վարորդ՝ 1963 թ. ծնված Ա. Մ.), «Opel Vectra» մակնիշի 32 SV […]

Գաղտնալսող եւ տեսանկարահանող սարքեր՝ բացահայտելու բարձրաստիճան պաշտոնյաների կաշառակերությունը. Ժողովուրդ

Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ նույն դատարա­նի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ: Եւ, ահա, թերթին հայտնի դարձավ որ այս գործը բացահայտելու համար […]

««Ժառանգությունն» ի՞նչ պիտի»

  Հունիսի 25-ին, տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որի արդյունքում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը: Անդրադառնալով խորհրդարանական ուժերին ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշեց՝    իրենք կհամագործակցեն կառավարության ծրագրին դեմ քվեարկած   ուժերի՝ «Ելք»-ի և ԲՀԿ-ի    հետ։   Խոսելով այս թեմայից՝ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում […]

Հարկերը նախատեսվածից ավելին են եղել

2016 թվականին եկամուտների կառուցվածքում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել` հարկային եկամուտների տեսակարար կշիռը մեծացել է. խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: «2016 թվականի արդյունքներով հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմել է 92 տոկոս: Հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի