14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սպասո՞ւմ եք ռազմագերիների կացնահարմանը. Սեֆիլյանը կոչ է արել/տեսանյութ/

Շենքավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատաքննությունը:

Արդեն հայտնել ենք, որ դատավոր Տատև Գրիգորյանը խորհրդակցական սենյակ գնաց պաշտպան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ սանկցիայի որոշում ընդունելու համար, քանի որ վերջինս առանց զգուշացման չէր ներկայացել դատարան:

Նիստի ընդմիջվելուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներից՝ Անահիտ Խաչատրյանը  նշեց, որ ինքը հայտարարություն ունի Ժիրայր Սեֆիլյանի անունից։ Նա նկատեց, որ ոստիկանների մեջ էլ լավ մարդիկ կան, սակայն չի ասի հայտարարությունը ում միջոցով է փոխանցվել. «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին եւ տապալելու թրքաբոլշեւիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը։ Ի՞նչ եք սպասում,ինչի՞ եք սպասում։ Սպասո՞ւմ եք ռազմագերիների կացնահարմանը»,-Սեֆիլյանի կոչը փոխանցեց Անահիտ Խաչատրյանը:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ