14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Յան Համաչեկի, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ժեն Փինի […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան 10:00-16:00 Հաղթանակի 1, 2, 3, 5 փողոցները, Բաշինջաղյան փ. 13, 15, Շիրազի փ. 42 շենքերը, Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43; 19փ. 24-32; 22փ. 13-64; 24փ. 31-54; 25փ. 1-31; 26փ. […]

Դրանից Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի կշիռը չի բարձրանում

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն պնդմանը, թե Սեյրան Օհանյանի մասնակցությունը «Ժառանգության» համագումարին բարձրացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի կշիռը։ «Եթե ընդդիմադիրների խոսքը պարունակում է առողջ քննադատություն և այդտեղ կա միտք, ապա դա շատ լավ է ու ողջունելի: Դա ստիպում է իշխանությանն ավելի ճկուն լինել, մտածել, բացթողումները տեսնել: Ես ողջունում եմ ցանկացած կոնստրուկտիվ հայտարաություն»:

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 28-ին, դեռ չմեկնարկած հետաձգվեց: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված արտագնա նիստը պետք է մեկնարկեր ժամը 11:00-ին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ եկավ մեկ ու կես  ժամ անց եւ հայտարարեց, որ ոչ բոլոր ամբաստանյալներն ու փաստաբաններն են ներկա, այդ […]

Երեւանում օձ է հայտնաբերվել

Հունիսի 27-ին, ժամը 23:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող լաբորատորիայի պատին նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

«Լավ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգում են» /տեսակետ/

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում կես կատակ-կես լուրջ ասաց՝ ողջունելի է համարում  ընդդիմադիրների հայտարարություններն այն մասին, որ հեղափոխություն խոստանում են մի քանի ամսից, այլ ոչ թե հենց վաղը: «Տարիներ շարունակ ՝  թավշյա հեղափոխության մասին խոսողներն անըդհատ ասում էին՝ «վաղը, վաղը», հիմա գոնե մի քանի ամսով հետաձգում են․ դա […]

ՊՆ-ում կրճատումներ կլինեն

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվում է Պաշտպանության նախարարությունում կառուցվածքի լրջագույն ձևափոխման խնդիրը ու խոսքը պարզապես հաստիք կրճատելու մասին չէ։ «Այս փոփոխությունների արդյունքում հիմնականում կրճատվում են կառուցվածքային ստորաբաժանումները։ Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Բոլոր նրանք, ովքեր կրճավելու են, ստանալու են հնարավորություն զորքերում ծառայությունը […]

Վերջին 10 օրում հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ. Նախարար

Վերջին 10 օրվա ընթացքում հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույցներ։ Այդ 8 զոհըդեռևս հուղարկավորված չեն ու արդբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա»,- ասաց Վիգեն Սարգսյանն՝ ընդգծելով, սա պետք է հաշվի առնել՝ հասկանալու համար, թե ինչ […]

Ինչու են կադրային փոփոխություններ արվում (տեսանյութ)

«Ծառայության սահմանային տարիքն ուղղակի բարի ցանկություն չէ: Գլխավոր շտաբի պետի հետ որդեգրել ենք մի մոտեցում, որ ծառայության սահմանային տարիքն ուղղակի բարի ցանկություն չի, դա օրենսդրությամբ է սահմանված, որից հետո ծառայության արդյունավետությունը նվազում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով վերջերս Ռազմական ոստիկանության պետի փոփոխությանը։  Կենտրոնական հոսպիտալի պետի փոփոխության մասին՝ նախարարն ասաց, որ […]

Փաստաբանները «թեժ» ստուգում են անցնում

Երևանի Ավան և Նոր նորք ընդհանուր  իրավասության դատարանում  «Սասնա ծռերի» գործով դատական նիստից առաջ  դատական կարգադրիչները  ցանկանում էին զննել փաստաբանների պայուսակները։ Փաստաբան Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը՝ նշելով, որ կարող են «սքաներ սարք» տեղադրել դատարանում, ինչի միջոցով հստակ կերևա՝ արդյո՞ք արգելված իր կա պայուսակում, թե ոչ։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ևս չբացեց իր պայուսակը, իսկ փաստաբան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի