Կխստացվի հսկողությունը ժամանցի կենտրոններից հնչող երաժշտության նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է չթույլատրված ժամերին հանգստի կազմակերպման և ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության առնչությամբ քաղաքացիների դժգոհություններին: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, հսկողություն սահմանել ժամանցի կենտրոնների նկատմամբ՝ պահանջելով խստորեն հետևել օրենքով նախատեսված սահմանափակումների լիարժեք […]





































