14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեֆիլյանը չի հրաժարվում

Ընդմիջումից հետո Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին առաջարկեց այլ պաշտպան ընտրել, կամ դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպանի կներգրավվի: Դատավորի խոսքով, Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանն արդեն 3-րդ նիստն է անընդմեջ չի մասնակցում դատական նիստին, հետեւաբար ամբաստանյալը պետք է նոր պաշտպան ընտրի, կամ […]

Եվրամիությունը կշարունակի իր աջակցությունը՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը

Եվրամիությունը կշարունակի տրամադրել իր հզոր աջակցությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Նման հայտարարություն արեց այսօր  «Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակությունը հանուն զարգացման» խորագրով քննարկման ժամանակ։ Նա նշեց, որ այս հարցն իրենց առաջնահերթություններից է։ «Կարծում ենք, որ այն կարեւոր է Հայաստանի քաղաքացիների համար հատկապես մարզերում,  որտեղ մենք խթանելու ենք տեղական առաջընթացը, աշխատատեղերի […]

Սեֆիլյանի գործով՝ Սասունիկ Կիրակոսյանը 10 ժամով հեռացվեց. դահլիճում մնաց ընդամենը 1 ամբաստանյալ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նիստերի դահլիճից 10 ժամով հեռացրեց ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանին: Դատավորը հայտնեց , որ  Սասունիկ Կիրակոսյանը նիստերի դահլիճից հեռացվում է, քանի որ իր մտնելիս հրաժարվել է կանգնել: Դահլիճում մնաց ընդամենը 1 ամբաստանյալ՝ Հովհաննես Պետրոսյանը: Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից […]

Կորցրել է երկու որդիներին ու ամուսնուն․ նոր մանրամասներ՝ ՌԴ-ում հայերի կյանք խլած ողբերգությունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում դժբախտ պատահարի արդյունքում հայեր են մահացել։ Այսօր ավարտվել են Մաքսիմկա լճում մահացած վերջին անձի որոնումները՝ 7-րդ հայի դին է ջրից դուրս բերվել, հատնում է 1obl.ru-ն։ Նշվում է, որ 7 մահացածներից երեքը հարազատ հայ եղբայրներ են, մյուսներն էլ՝ նրանց երեխաները։ Նավակի շրջվելու հետեւանքով 4 հոգի փրկվել է։ Նրանցից մեկը՝ կին է, […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Օձուն-Սարահարթ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 11.00-21.00 դադարեցվելու է Լոռու մարզի` Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի, Սանահին, Հագվիի գյուղերի, Աքորի գյուղի վերևի հատվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արայիկ Պապիկյանի նկատմամբ երրորդ անգամ սանկցիա կիրառվեց

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը այսօր շարունակվող դատի ժամանակ  դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Տաթեւիկ Գրիգորյանն արդեն 3-րդ անգամ է դատական սանկցիա կիրառում Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Նշենք, որ Արայիկ Պապիկյանն այսօր հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ […]

Պարտադիր չէ, որ ձկնորս լինեք, որ հասկանաք. պատգամավոր

«Սևանը տեկտոնական, հրաբխային ծագման է, հյուսիսային հատվածում էլ կա ճեղք, որը տարեկան 0.5 սմ լայնանում է: Արդյոք 100 միլիոն խ/մ ջրառի դեպքում Սևանը վտանգավոր չի՞ դառնա սեյսմիկ տեսանկյունից»,-ԱԺ-ում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի […]

Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիի հրապարակում /ֆոտո/

Վաղ առավոտից Գյումրիի Վարդանանց հրապարակում սկսեցին հավաքվել կենտրոնական շուկայի  աշխատողները, ովքեր  վաղ առավոտյան՝ ժամը 4-ին  եկել են  աշխատանքի ու տեսել, որ շուկայի մուտքը փակված է պատնեշներով: Հասկանալով, որ ոչ ոք  չի գալիս ու  չի  տեղեկացնում, թե ինչն է պատճառը, որ առանց  զգուշացնելու նման որոշում են կայացրել ու միանգամից իրագործել,  հավաքվել ու  բոլորով գնացել էին քաղաքապետարան: […]

Ստիպված կողմ ենք քվեարկելու. «Ծառուկյան» խմբակցություն

Չնայած նրան, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը համարում է, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը հակասահմանադրական է, կողմ են քվեարկելու: Նշենք, որ նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բացթողել, այն դեպքում, երբ Սևանա լճից […]

Չեմ տեսնում խոչընդոտներ, որ գոնե հայկական կողմից այն չստորագրվի. Շարմազանովը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրից

«Համանախագահ երկրները նախ պետք է ապահովեն բանակցությունների համար դրական միջավայր: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր ռազմական հռետորաբանությունը դադարեցնի, պատեհ ու անպատեհ առիթներով նոր պատերազմի վերսկսման մասին չխոսի և ի վերջո իրականացնի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները», – լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Շարմազանովը նշեց, որ մինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի