14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում հայկական եկեղեցու բակում «Արձանների պուրակ» է բացվել

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրրորդություն եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է բացվել: Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի՝ արձանախմբի բացմանը մասնակցել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն: Տեղեկացնենք, որ եկեղեցու տարածքում տեղադրվել են այնպիսի հայտյաց պատմական դեմքերի արձանները, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու […]

Մայրաքաղաքում ծնվել է 388 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հունիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 388 երեխա՝ 193 տղա, 195 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37492 քաղաքացի:  

Էկոտուրիզմի փառատոնի մասնակիցներին հետաքրքիր անակնկալներ կմատուցվեն

Հուլիսի 8-9-ը Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում կանցկացվի Էկոտուրիզմի փառատոն: Միջոցառման կազմակերպիչները այսօր՝ հուլիսի 8-ին  հրավիրված մամուլի ասոււլիսի ժամանակ մանրամասներ են հայտնել:  Միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Ջերմուկի զարգացման կենտրոնի նախագահ Վազգեն Գալստյանի փոխանցմամբ՝ փառատոնի նպատակը Հարթավան գյուղը և ամբողջ մարզը էկոլոգիական զբոսաշրջության կենտրոնի  վերածելն է: Եվ դա պատահական չէ, քանի որ Արագածոտնի մարզը, մասնավորապես՝ Հարթավան գյուղը, հարուստ […]

Մերկելի կուսակցությունը նախընտրական ծրագրում դեմ է Թուրքիայի եվրանադամակցությանը

Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակել է իշխող  «Քրիստոնյա-դեմոկրատական միության» (ՔԴՄ-CDU) նախընտրական ծրագիրը: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ նախընտրական ծրագրի մեջ առանձին տեղ է հատկացվել Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Չնայած այնտեղ կարևորվում է թուրք-գերմանական համագործակցությունը, այնումամենայնիվ, Գերմանիայի կանցլերը դեմ է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը (ԵՄ): Նախընտրական  ծրագրում  մասնավորապես […]

Այս օրերին ամենախոցելիները սրտանոթային խնդիրներ ունեցողներ են.սրտաբան

«Վաղ առավոտյան սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հավանականությունն ավելի բարձր է, քան օրվա մյուս ժամերին, այդ պատճառով էլ առավոտյան վազքը խորհուրդ չի տրվում»,- այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  հանրապետության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Անդրադառնալով վերջին օրերի աննախադեպ բարձր ջերմաստիճանին սրտաբանը նկատել է, որ  այն խնդիրներ է ստեղծում հատկապես սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց […]

Փորձել է խարդախությամբ գումար հափշտակել ավագ լեյտենանտից

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառքի պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու փորձի դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասում ծառայություն իրականացնող ավագ լեյտենանտը (ծնված՝ 1990թ.) մոր առողջական խնդիրների պատճառով ցանկացել է տեղափոխվել և ծառայությունը շարունակել բնակության […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Բիալիստոկի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Բիալիստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ նշելով, որ Երևանը տարեցտարի […]

Դատավորը ընդմիջումից հետո ընդմիջում հայտարարեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է Սևեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ընդմիջումից վերադառնալուց հետո կրկին ընդմիջում  է հայտարարել: Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին դատավորն ընդմիջում էր հայտարարել, որ կարողանա ապահովել Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի ներկայությունը: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը հայտարարել էր, որ […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները, ինչը հիմք է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ […]

Վտանգ չի ներկայացնում. պատգամավորն՝ իր առանձնատան մասին (տեսանյութ)

«Ես հայտարարում եմ, որ դա իրենից ներկայացնում է մետաղական թեթև կոնստրուկցիայով տեղափոխման հնարավորությամբ, եթե ցանկություն ունեք, կարող եք տեսնել: Դա իրենից վտանգ չի ներկայացնում, այսինքն՝ եթե ժամանակավոր կառույց է, դոմիկ է, կարելի է ցանկացած ժամանակ վերցնել ու տեղափոխել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի