Ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը ոչինչ չի հասկանում. «Սասնա ծռերի» դատը լարված է ընթանում
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» դաշինքի գործով դատավարությունը:
Դատաքննությունն ընթանում է բավական թեժ պայմաններում, արդեն հայտնել ենք, որ ամբաստանյալների պաշտպանները պահանջեցին նախագահող դատավոր Արթուր Գաբրիրելյանի հրաժարականը:
Մեղադրող դատախազները սակայն հակադարձեցին պաշտպաններին` նշելով, որ վերջինները ոչ մի իրավական հիմք չունեն դատավորին ինքնաբացարկի միջնորդության ներկայացնելու համար: Դատախազներից մեկը նկատեց, որ պաշտպաններն իրենց անվայել են պահում`
ծափերով եւ որոշ արտահայտություններով խախտելով էթիկայի նորմերը:
Նշենք, որ ամբաստանյալների հարազատները նույնպես բավական բուռն են արձագանքում իրադարձություններին: Դահլիճում ծափեր են, բացականչություններ:
Ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի պաշտպաններից մեկը նշեց, որ ամբաստանյալը ոչ մի բան չի հասկանում դատավարությունից, դատավորը նրան թարգմանիչ է տվել, սակայն վերջինը չի իրականացնում իր պարտականությունը:
Նշենք, որ դատական նիստից 18 ամսատանյալներիրց դահլիճ են բերվել երեքը` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Թաթուլ Թամրազյանը: Մյուս 15 ամբաստանյալները նախորդ դատական նիստին ոտքի չկանգնելու համար հեռացվել են նիստերի դահլիճից:
Մանրամասները` քիչ անց