27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ դատարանում/տեսանյութ/

   Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է   «Սասնա Ծռեր» զինված խմբի 18 անդամի գործով դատավարությունը:

Դատավարության հենց  սկզբում Մարտիրոս Հակոբյանի  պաշտպան՝ Լուսինե Սահակյանը բուռն վեճի մեջ մտավ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:

Դատավորը փորձում էր լռեցնել փաստաբանին, նշելով.» Նախագահող  դատավորը ասում ա, ուրեմն այդպես պետք ա որոշվի, նստեք պաշտպան Լուսինե Սահակյան»:

Պաշտպանը սակայն շարունակեց խոսքը և պահանջեց դատավորին  ինքնաբացարկի միջնորդությունը:

Լուսինե Սահակյանը նշեց, որ դատը ընթանում է բազմաթիվ խախտումներով և պաշտպաններին թույլ չի տրվում իրենց լիազորությունների սահմաններում արտահայտվել:

Լուսինե Սահակյանին միացան մյուս ամբաստանյալների պաշտպանները:

Նշենք, որ նիստերն անցկացվելու են արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 

Նշենք, որ 18 «Սասնա ծռեր»-ի 18 անդամների մեջ է նաև Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին սանկցիա է կիրառվել 15 ամբաստանյալների վրա և նրանք դատարան չեն բերվել:

Դատարան չեն ներկայացել նաև պաշտպաններ Դավիթ Գյուրջյանը, Կարապետ Բադալյանը, Արայիկ Պապիկյանը, Գրիշա Բալասանյանը:

Մանրամասները և տեսանյութը քիչ անց

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ