29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որպես պարտապան հետախուզման մեջ գտնվելը արգե՞լք է արդյոք անձնագրային գործողության համար

Եթե քաղաքացին որպես պարտապան գտնվում է հետախուզման մեջ ԴԱՀԿ ծառայության կողմից, նշված հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, ինչպես նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար (պրակտիկայում ընդունված է անվանել ելքի թույլտվություն): Նշված հանգամանքը չի կարող նաև ազդել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարումների վրա: Այսինքն, եթե քաղաքացին որպես […]

Եթե խախտում է օրենքի տառը, ենթարկվելու է պատասխանատվության. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում   արձանագրվել է իրավախախտման 5 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքի մասով  կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել հսկողությունը […]

Սերգեյ Կյուրեղյանը հակադարձեց դատավորին. «Սասնա ծռեր»-ը չեն «հանձնվում»

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 3-ին, դատավորը սանկցիա  է կիրառել  «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների նկատմամբ: Սանկցիա կիրառվեց, որովհետև ամբաստանյալները որոշել էին չհարգել դատարանը և ոտքի չկանգնեցին դատավորի ներսս մտնելու ժամանակ:Դատավոր  Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց նախազգուշացնել ամբաստանյալներին: Դատավորը նշեց, որ զգուշացումը չի վերաբերվում Արամ Մանուկյանին, որն առողջական […]

2017-ի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 38 զինծառայող

«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը» (Caspian Defense Studies Institute – CDSI) ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ տեղեկություններ է հրապարակել, որոնք ձեռք են բերել ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում։  Այսպիսով ՝ 2017թ 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 38 զինծառայող, որից 7 սպա, 1 ենթասպա,17 ժամկետային և 13 պայմանագրային զինծառայողներ։ Նրանցից 33-ը պաշտպանության նախարարության, […]

«Երևանյան ռոք» երաժշտության առաջին փառատոնը՝ Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հետաքրքիր անակնկալ է մատուցվել նաև ռոքի սիրահարներին: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը, որին մասնակցել են «Էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը: Միջոցառմանը ներկա է գնտվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով կարևորել է երաժշտական […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ընդգծելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է երկու երկրների միջպետական փոխգործակցության բազմազան ոլորտներին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կշարունակի […]

Մեհրիբանն ու հայերը

• Ռուս գրող Ալեքսանդր Պրոխանովի հետ հանդիպման ժամանակ, ըստ վերջինիս, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ասել է, որ երբեք թույլ չի տա, որ ադրբեջանցի ժողովրդի շրջանում հանձին հայ ժողովրդի՝ ստեղծվի թշնամու կերպար, քանզի ժամանակներ կային, երբ այդ ժողովուրդները միասին էին ապրում, մի սեղանի շուրջ գինի էին խմում, և այդ ժամանակները պետք է հետ վերադառնան (աղբյուր՝http://bit.ly/2tzk0Ag)։ […]

Աղջիկները վաղ են ամուսնանում, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը․ Կնյազ Հասանովը մտահոգ է

 Այսօր ԱԺ-ում   պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը  նշեց՝ հարկավոր է այնպես անել, որ Հայաստանի քրդական համայնքի աղջիկներն ավարտական եւ ընդունելության քննություններ հանձնեն:  «Համայնքում ընդունված կարգի համաձայն՝ աղջիկները շատ վաղ են ամուսնանում: Այդպիսով, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը: Հարկավոր է այնպես անել, որ մեր համայնքում տեսնեն, որ առանց կրթություն ստանալու հնարավոր չէ»,- ասաց Հասանովը: […]

«Կատարում ենք քաղաքական ինքնասպանություն»/տեսանյութ/

«Գնալով  քաղաքական գործիչները մանրանում են, այսինքն՝ չենք տեսնում մեծ անձնավորությունների, ոչ մի երկրում, մանրանալը կայանում է նրանում, որ պետական, քաղաքական գործիչները չեն զբաղվում համապետական հարցերով, այսինքն զբաղվում են մանրացված հարցերով և համարվում մանր պետական գործիչներ»,-այսօր` հուլիսի 3- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Փիլիսոփայության միջազգային ակադեմիա» հկ նախագահ Վիլ Պողոսյանը: Պողոսյանը վերլուծեց աշխարհում կատարվող քաղաքական իրավիճակները […]

Սարսափելի վթար Թաթարստանում․ կա 14 զոհ /ֆոտո, տեսանյութ/

Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Թաթարստանում։ Նախօրեին այստեղ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը, ինչի արդյեւնքում 14 հոգի է մահացել, որոնցից երկուսը երեխաներ են։ Եւս 28 հոգի վիրավորվել է, նրանցից 15-ը հիվանդանոցում են՝ ծանր վիճակում, հայտնում է РИА Новости-ն։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսն է բախվել բեռնատարին, ինչի արդյունքում վերջինը շրջվել է ու հրդեհվել։ Դեպքի առթիվ քրեական գործ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի