28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Սիրեկան, սիրուհու գտնում են, բերում, նստացնում, ասում՝ դե պատմի՝ ոնց եղավ»

Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ոլորտում մենք միասնական քաղաքականություն ու գաղափարախոսություն չունենք. ՀՌԱՀ-ի հաշվետվության ժամանակ խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ մի շարք լրատվամիջոցներ իշխանության կողմից կառավարվում են, նպատակը որոշակի ազդեցություն թողնելն է հանրային գիտակցության վրա: «Խնդիր կա հանրային ուշադրությունը կենտրոնացնել որոշակի հեռուստաընկերությունների վրա, որպեսզի ձևավորեն այդ ՀԸ լսարանը: Սա քաղաքական կոնտեքստն է»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ պետք է բարձրացնել հանրության կրթական ցենզը, հանրային կենսենսուս պետք է լինի սրա շուրջ. «Մենք պիտի ամեն տարի արձանագրենք, որ մեր հանրության համախառն կրթական ցենզը մի փոքր բարձրացավ, իրականությունն ընկալելու, իրականությունը հասկանալու, ներկա ու նախկին միջավայրը հասկանալու մասին է խոսքը: Մինչդեռ ստացվել է, որ մենք հակառակ պրոցեսի մեջ ենք մտել: Մենք շատ դեպքերում ընտանիք, մարդկային հարաբերությունների մեջ տեսնում ենք, որ 100 հոգի մտել են 2 հոգու անկողնու մեջ ու սկսել են վերլուծել, թե ինչ է այնտեղ կատարվում: Սա ազգային ողբերգություն է, երբ մարդը չի գիտակցում, որ չի կարելի գալ ու եթերում պատմել քո, ընտանիքիդ, երեխայիդ, զոքանչիդ մասին, ու հանրությունն էլ բերանը բաց լսում է, թե ով ում ոնս քրֆես, քանի անգամ: Սա մարդկանց փոքրացնում է: Սա մարդկային հարաբերությունների որակ է ապահովում:

Մենք ասում ենք տաքսու վարորդը սենց, երիտասարդությունն՝ այնպես, ՀՀ-ն ծխի շերտի տակ ծածկված է: Այստեղ նաև կրթական ցենզի խնդիր կա, եթե չենք կարողանում այդ մարդու կրթական ցենզը բարձրացնել այնքան, որ հասկանա, որ այս ինչ բանը չի կարելի անել, անընդհատ այդպես է լինելու»,-կարծում է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ խնդիրը հեռուստառադիոհեռարձակման որակի բարձրացումն է, որ ծխախոտը փողոցում շպրտելու ցանկություն չլինի այլևս մարդու մեջ: 

Պատգամավորը նաև ճիշտ համարեց խոսակցությունները, որ մարդիկ փողոցում չեն ժպտում: «Դա էլ է կրթական խնդիր, մարդը մարդուն հանդիպելուց պիտի ժպտա: Կիսագողական ազդեցությունն է դա, որ պիտի սենց անես, որ քեզ լուրջ նայեն, որ չժտաս հանկարծ, որ չասեն՝ ղզիկ ես»,-ասաց նա: Վերջինս նկատեց, որ չպիտի լինեն այնպիսի հաղորդումներ, որ հաղորդավարը գտնի սիրեկան, սիրուհի, բերի, իրար կողք նստեցնի ու ասի՝ դե պատմեք՝ ոնց եղավ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ