Ադրբեջանցիների բարձրացրած վայնասունը պետք է պատասխան ունենա
2 տարեկան երեխայի երեխայի մահը բացառապես ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն օգտագործում է «կենդանի վահան» տրյուկը, որն ընդունված էր նաև գերմանացիների կողմից՝ խորհրդային ժողովուրդներին մահվան մղելու պրակտիկայում։
«Վայնասունը, որ բարձրացրել են ադրբեջանցիները, պետք է պատասխան ունենա: Մենք պետք է հակադարձենք՝ նույնատիպ օրինակներ ներկայացնելով և հիշեցնենք, որ արցախյան պատերազմի օրերին նրանք 12-ամյա հայ երեխայի սպանեցին, տարիներ առաջ էլ գլխատեցին քնած հայ սպային»,- ասաց նա։
Բանախոսի կարծիքով՝ այս ամենն առիթ չէ մտածելու, թե Ադրբեջանը պատերազմական գործողությունների է պատրաստվում.
«Ադրբեջանը ոչ թե պատերազմական գործողություն է տանում, այլ Թուրքիայի հետ միասին տանում է հայաոչնչացման գործընթաց: Դա ես անվանում եմ «արմենոցիդ» քաղաքականություն, այս ամենը 1915 թվականի տրամաբանական շարունակությունն է»,- ասաց նա՝ նշելով, որ պատահականությունն այնուամենայնիվ չի բացառվում․ պատից կախված զենքը մի օր կարող է կրակել: