28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Կներեք, մեր իրականությունն այդքան էլ տխուր չի»

Լրատվամիջոցների ֆունկցիան նաև դաստիարակչությունն է. խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՌԱՀ-ի հաշվետվության քննարկմանը: Նա, ինչպես և մյուս պատգամավորները կարծում են, որ հեռուստառադիոհեռարձակումը պիտի բարելավվի: «Մեզ շատերիս թվում է, որ վատ երևույթները մեր տներ չեն մտնելու, մեր կողքով անցնելու են, մեր երեխեքին չեն հասնելու, մենք չենք կարող ջայլամի նման գլուխներս մտցնել հողի մեջ ու ապրել»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ միգուցե պետք է օրենք ընդունել, որ սուբսիդավորեն հոգևոր-կրթական հաղորդումները: «Եկեք, աշնանից սկսած ՀՌԱՀ-ի լիազորություններն ավելացնենք կամ մտածենք, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Մենք պիտի հասկանանք՝ ինչպիսի քաղաքացի ենք ուզում, ով ենք մենք, ինչիպիսի պետություն ենք ուզում: 

Տարբեր ՀԸ ռեյտինգացավով տառապում են»,-նկատեց նա ու միաժամանակ հավելեց՝ այնպես չէ, որ լավ հաղորդումներ չկան, իհարկե, կան: «Ես ցենզուրային դեմ եմ, բայց կարելի է վերցնել այն լավը, ինչ որ աշխարհում կա: Պետք չէ գնալ նյութականացման ճանապարհով: Մենք ունենք հերոսներ, ինչո՞ւ չենք ցույց տալիս: Մենք արցախյան հերոսներին հիշում ենք Շուշիի ազատագրման օրը կամ հունվարի 28-ին, բա հետո՞»:

Է. Շարմազանովը նշեց, որ լայքի ցավով չի կարելի տառապել, Լևոն Արոնյանի, Վիկտոր Համբարձումյանի, Դուշմանի մասին պիտի հաղորդումներ անել, դրանք նայել: «Էլ չեմ ասում մեր հոգևոր արժեքների մասին: Մենք հայ քրիստոնյա մարդիկ ենք: Որ ասում ենք ադաթ, ադաթ, դա մեր աստվածաճանաչությունն է: Համոզված եմ, որ յուրաքանչյուրս հարց ենք տալիս՝ ինչ անել, որ ավելի լավ լինի: Եթե չսկսենք մեզնից, այդ չարիքը մեր տուն էլ է մտնելու: 

Սերիալների սցենարներն, ասում են, վերցված են իրականությունից, կներեք, մեր իրականությունն այդքան էլ տխուր չէ: Մենք ունենք լուսավոր գործիչներ, անհատներ, անկախության սերունդ, որն ավելի ազատ ու անկաշկանդ է: Ես դասավանդում եմ, տեսնում եմ, քեֆս բերում են այդ երեխաները: Սկսած իմ աղջկանից, այնպիսի հարցադրումներ է անում, ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում, թարս ու շիտակ, որ ես շշկռվում եմ:

Մեր հերոսներին էլ ցույց տանք, սերիալներ էլ, բայց ամեն ինչ անենք ճաշակով: Ես էլ կաշխատեմ նիստ վարելու ժամանակ ավելի կոռեկտ ու ճաշակով լինել, որպեսզի չասեք՝ մի բան ասում եմ, մի բան՝ անում»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ