16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե ուշադիր լսես քո տեր Աստծու ձայնը

Որպեսզի սխալներ թույլ չտանք, մենք պեք է սովորենք թէ պատմության մեջ ինչպես է գործում Աստված: Մենք պիտի հասկանանք որ սխալների համար հետևանքներ կան, որպեսզի սխալ գործողը ուղղվի: Եթե հետևանք չլինի, ապա նա կշարունակի սխալ գործել ու կմեռնի իր կրքի գերության մեջ: Օրինակ, երբ Հրեաներին Աստված դուրս հանեց Եգիպտական գերությունից, նրանց ուտելիք ու ջուր տվեց և […]

Գևորգ Սաֆարյանը հրաժարվեց

Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը վերսկսելուն պես հետաձգվեց ։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտնեց, որ դատական սանկցիա է կիրառում հանրային պաշտպան Աննա Ջուվանովնայի նկատմամբ՝ նախազգուշացում։ Արդեն հայտնել ենք, որ ընդմիջումից առաջ հանրային պաշտպան Աննա Ջուվանովնան լքել էր դատավարության մասնակիցների համար նախատեսված վայրը, քանի որ աննպատակ էր համարել այնտեղ […]

Ինձ պաշտպան պետք չէ. Սեֆիլյանի գործով ամբաստանյալ/տեսանյութ/

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին  շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան եւ այլք գործով դատավարությունը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ դատական սանկցիա է կիրառվել փաստաբաններ  Արա Զաքարյանի և Նինա Կարապետյանցի վրա: Նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարանը կդիմի Փաստաբանների պալատ: Հաջորդիվ դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպանի աշխատանքային […]

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին և ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք և մինչև 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս» […]

ՄԻՊ-ի ներկայացուցիչները՝ այդ թվում բժիշկ-մասնագետը, այցելել են Հրաչյա Հարությունյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկ-մասնագետը այցելել են  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին: Նրանք առանձնազրույց կունենան Հարությունյանի հետ, կծանոթանան առողջական վիճակին, կուսումնասիրեն պահման վայրի պայմանները: Ավելի վաղ   հայտնել էր, որ Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին, տեղափոխվել է Հայաստան՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական […]

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը

Հուլիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Առևտրի հանձնակատարի […]

Պետք է պարտադրել, որ «Սասնա ծռեր»-ը ազատ արձակվեն. Սեֆիլյանի կոչը/տեսանյութ/

Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը այսօր  գրավոր կոչ է հղել հայ ժողովրդին: Ճմրթված թղթի կտորի վրա գրվածը ընթերցեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը: Կոչի մեջ մասնավորապես ասվում էր. «Սիրելի ժողովուրդ, ինչպես մեկ տարի առաջ, այսօր եւս ստեղծվել է հնարավորություն ժողովրդային համախմբման եւ եթե մեկ տարի առաջ այն տեղի էր ունենում ոստիկանների գնդում, Սասնա ծռերի […]

Հանրահայտ Linkin Park խմբի մենակատարը ինքնասպան է եղել /տեսանյութ/

Նախօրեին մահացած են հայտնաբերել Linkin Park լեգենդար ռոք խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնին։ Վերջինն ինքնասպան է եղել՝  կախվել է Կալիֆոռնիայի իր առանձնատանը։ Լրատվամիջոցները նշում են, որ երգիչը տարիներ շարունակ պայքարել է թմրամոլության ու ալկոհոլային կախվածության դեմ։ Նա երկու անգամ ամուսնացած է եղել, ուներ 6 երեխա։

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է  6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի […]

Առանց Սեֆիլյանի դատ չի կարող լինել. փաստաբանը հանձնարարություն ուներ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին  շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան եւ այլք գործով դատավարությունը։ Նշենք, որ դատական նիստերի դահլիճում մեկ ամբաստանյալ է ներկա, քանի որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանին  և  Հրայր Թոփչյանը: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը: Ժիրայր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի