16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդավառին սեռական ոտնձգու­թյան փորձ է արվում. Հայկական Ժամանակ

ՀՀ ոստիկանությանը չի պատրաստվամ առաջիկա Վարդավառի տոնին վերա­նայել սովորական աշխտառճը ու հերթապահու­թյան սկզքունքները: Այս մասին պարզ դարձավ լրատ­վական ծառայությունից տրա­մադրված կարճ մեկնաբանությու­նից, երբ հետաքրքրվեցինք, թե ոստիկանությունն ինչպես է արձա­գանքում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպդության բաց նամակին, որն ուղղված է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ամեն տարի ամռանը Հա­յաստանում մեծ ցնծությամբ նշվում է […]

Էրդողանի խոսնակը դատապարտել է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունը և «ցավալի» որակել: Գերմանիան բողոքի նոտա էր հղել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ: Իսկ Գերմանիայի արգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ երաշխիք չկա, թե Թուրքիայում գերմանական ընկերությունները կշարունակեն ներդրումներ անել: Թուրքական իշխանամետ «Sabah» թեթրի տեղեկացմամբ` Քալինը Գերմանիայում Թուրքիայի […]

Ինչպես գտնել Աստծուն

Ժամանակակից մարդը խուսափում է խոսել մեղքի մասին, կարծելով որ մեղքի գիտակցումը խանգարում է իրեն ապրել: Սակայն իրականում մենք ձևացնում ենք, որ ապրում ենք: Իսկ մեղքի դեմ պայքարը նպատակ չի, այլ միջոց՝ Աստծուն գտնելու:      Տեր Եսայի քահանա Արթենյան

Մոր ցնցող օրհնությունը

«Պատվիր հորդ և մորդ, որպեսզի կյանքիդ օրերը ուրախ և երջանիկ լինեն» (5-րդ պատվիրանը)։ Հիշեք, որ կյանքում ամեն ինչ կարող ենք վերագտնել ու վերականգնել՝ դրամ, ունեցվածք, հարստություն, նույնիսկ (թող ներեն ինձ կանայք) կին և երեխաներ, բայց հայր ու մայր մենք մի անգամ ենք ունենում, քանի որ մեկ անգամ ենք ծնվում։ Նրանք երկրի վրա Գերագույն Ծնողի՝ Աստծու […]

Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին և ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք և մինչև 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս» […]

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում մեր […]

Ջրամատակարարման բնականոն ընթացքը կվերականգնվի արդեն առավոտյան

Ի պատասխան այսօր, հուլիսի 20-ին, որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Էջմիածին քաղաքում անբավարար ջրամատակարարմամբ պայմանավորված բնակիչների դժգոհության վերաբերյալ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը: Իրոք, ամառային այս շօգ օրերին Էջմիածին քաղաքում նկատվում է ջրի անբավարարություն, որը պայմանավորված է մի շարք պատճառներով: Մասնավորապես, աննախադեպ շոգերի պատճառով ներկայումս կտրուկ ավելացել է ջրի սպառումը քաղաքում, ինչը […]

«Հացի փող էինք վաստակում, էդ էլ ձեռքներիցս առան»

Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժումը վրդովեցրել է ինչպես  շուկայի աշխատակիցներին, այնպես էլ հարակից շենքերում ապրող բնակիչներին:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում  նշեց շուկայի աշխատակիցներից մեկը: «Շուկան քանդեցին, որ ի՞նչ: Էնքան ենք էդ տեսախցիկների առաջ խոսել, օգուտ չունի. մեկ է, ոնց ուզում են, այդպես էլ անում են: Ուզում են էս ժողովրդին էն օրը գցել, որ բոլորը թողնեն, հեռանան:  Աչքներիս […]

Ամենահամեղ տոնը․ այսօր տորթի միջազգային օրն է /ֆոտո/

Այսօր, հուլիսի 20-ը, ամենահամեղ տոնն է՝ տորթի միջազգային օրը։ Այս օրն ավելի շատ նվիրված է մարդկանց ու ազգությունների միջեւ ընկերությանը։ Օրվա կարգախոսն է՝ ես կգամ քեզ մոտ տորթով։ Հենց տորթով է կարելի նշել ընկերությունը։

Տարոն Մարգարյանին շնորհվել է Ճարտարի պատվավոր քաղաքացու կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտար քաղաքի օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը: Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում կազմակերպված մշակութային միջոցառման շրջանակում ներկայացվել է Ճարտարի հիմնադրման պատմությունն ու անցած ուղին: Տոնական միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով: Հանդիսավոր արարողության շրջանակում Ճարտար քաղաքի զարգացման գործում ներդրած ջանքերի համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի