16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 25-ին պլանային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 25-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զորավար Վարդանի, Բաղդասարյան փողոցների և նրբանցքների, Նոր ավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

Մի շարք վայրերում հոսանքազրկումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նուբարաշեն 9 փողոցի վերջնամասի սեփական տները, Նուբարաշեն 11փ. 1, 2, 3, 5, 6, 7, 9-16, 19, 20, 21, 22, 23 շենքերը, Նուբարաշեն Բ թաղամասը, թիվ 175 դպրոցը, Ավանեսովի 1փ. 7, […]

Թշնամին գնդակոծել է Բարեկամավան գյուղը

Թշբամին երեկ գիշերվա ընթացքում մոտ 2 ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը: Henaran.am-ի հետ զրույցում գյուղապետ Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ այս պահին կրակոցներ չկան, վիճակը հանգիստ է: Բերաբախտաբար, վիրավորներ էլ չկան:

Թրամփն ու Պուտինը գաղտնի հանդիպե՞լ են զուգարանում․ Լավրովը պարզաբանել է /տեսանյութ/

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղտնի հանդիպման մասին Համբուրգում։ Ընդ որում՝ նշվել էր, որ նախագահները գաղտնի հանդիպել էին զուգարանում։ Այս լուրերը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես կարծում էի, որ մեծ մարդիկ ամեն ինչ հասկանում են։ Այդուամենայնիվ, ես անընդհատ լսում եմ լուրջ լրատվամիջոցների […]

«Մեկ տարի դժոխքում ենք…»

«Երկու օր առաջ եմ տեսակցել ամուսնուս հետ ու ծանր հոգևիճակում տուն եմ եկել: Ամուսինս շատ վատ էր: Սիրտը շատ վատ է, մարմինը թույլ է, չի դիմանում…»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով կալանավորված   Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը: Նշենք, որ Լալա Բերնեցյանը մանկահասակ դստեր հետ մնացել է անօգնական վիճակում: Նա չի աշխատում […]

Էգեյան ծովում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Էգեյան ծովում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի երկրաշարժի ցնցումները, որոնք իրենց ուժգնությամբ զիջել են նախորդին, աճող բնույթ են կրել։ Ցնցումները հիմնականում զգացվել են Բոդրումում, Հռոդոսում և Իսթանքյոյում։ Նշվում է, որ երկրաշարժների հետևանքով վերոնշայլ հանգստավայրերից մեծ թվով զբոսաշրջիկները չեղարկում են տուր-փաթեթները և վերադառնում տուն։ Նշենք, որ Հուլիսի 21-ին  ևս Էգեյան […]

Ինչ եղանակ է սպասվում

Ուշադրություն Հուլիսի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել […]

«Անհնար է աշխարհը ղեկավարել առանց Աստծո և Աստվածաշնչի»

«Արդարությունը և իրավունքը կենդանի Աստծո աթոռի հիմքն են (Սաղմ. 97.2), ուստի ճշմարտությունը և արդարադատությունը պետք է լինեն յուրաքանչյուր պետության աթոռի հիմքը: Անհնար է աշխարհը ղեկավարել առանց Աստծո և Աստվածաշնչի»: ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ – (1732-1799), ԱՄՆ առաջին նախագահը (1789-97), ամերիկյան նախագահական ինստիտուտի ստեղծողը և հայր-հիմնադիրը: 1787-ին նրա նախագահությամբ մշակվել է ԱՄՆ սահմանադրությունը, որը շատ քիչ փոփոխություններով գործում […]

Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին

Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիտ Շինսը ծայրահեղ մտահոգիչ է համարել Թուրքիայում ընդդիմության ներկայացուցիչների, իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման պարբերական դեպքերը: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խոսնակը կոչ է արել Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել վերոնշյալ խավերին պատկանող բանտարկյալներին: Միևնույն ժամանակ Շինսը ընդգծել է, որ ԵՄ ֆինանսական աջակցության դադարեցում Թուրքիայի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառելու կարիք չկա: Նա հիշեցրել է, որ ֆինանսավորման  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի