16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

100 աղջիկ՝ 112 տղայի դիմաց. երեխաների հարաբերակցությունը

«Եթե հինգ տարի առաջ Հայաստանում ծնված երեխաների հարաբերակցությունը 100 աղջկա պարագայում 115 տղա էր, հիմա այս հարաբերակցությունը փոխվել է. 100 աղջիկ՝ 112 տղայի դիմաց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահագն Ասատրյանը: Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ աղջիկների եւ տղաների թվի հարաբերակցությունում շեղումները կրճատվել […]

Արցախում նռան այգիների ծավալն անընդհատ աճում է

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Ներկայումս Արցախում մոտ 1000 հեկտար նռան այգի կա: Պետության աջակցությամբ, դրանք առաջիկա տարիներին կհասնեն մինչև 5000 հեկտարի: Նռան աճեցումը բավականին շահավետ է, իսկ իրացման հետ կապված խնդիրներ որպես այդպիսին չկան: Ի դեպ, նռան այգիների մի մասը ոռոգվում է կաթիլային համակարգով (լուսանկարում Մարտակերտի […]

Իրավունքը գերակա է օրենքից. Գևորգ Սաֆարյանի նամակը

Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը վերջերս ակտուալ դարձած պաշտպանական հարցերի կապակցությամբ. Օրենք թե իրավունք Վերջին օրերին հանրության տարբեր շերտերում ակտիվորեն քննարկվում է երկու հարց՝ արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ և արդյոք պաշտպանը իրավունք ունի լքել դատարանի դահլիճը իր պաշտպանյալի պահանջով: Որոշ սովետական «իրավագետներ» այս հարցերին պատասխանելով սկսեցին հղումներ կատարել քրեադատավարական օրենսգրքին: Այս երևույթը […]

Ավտոբուսը քարշ է տվել դռների մեջ արգելափակված 4-ամյա աղջկան /տեսանյութ/

ՌԴ Նորիլսկ քաղաքում ավտոբուսի վարորդի անուշադրության պատճառով քիչ է մնացել՝ մեծ ողբերգություն տեղի ունենա։ 4-ամյա աղջնակը արգելափակվել է ավտոբուսի դռների արանքում, եւ վարորդը, չնկատելով, մի քանի մետր քարշ է տվել երեխային։  Երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։      

12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 25-ին՝ ժամը 09.00-21.00, կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զորավար Վարդանի, Բաղդասարյան փողոցների և նրբանցքների, Նոր ավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գևորգ Սաֆարյանի կյանքին վտա՞նգ է սպառնում. ՄԻՊ-ը զբաղվում է

Գեւորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ: ՄԻՊ-ից Henaran.am-ը  տեղեկացավ, որ այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են   Գեւորգ Սաֆարյանն ու նրա   փաստաբանը: Քննարկում սկսելուց հետո, ինչպես նաեւ դրանից առաջ պարբերաբար տեղի են ունեցել չհայտարարված այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նուբարաշեն 9 փողոցի վերջնամասի սեփական տները, Նուբարաշեն 11փ. 1, 2, 3, 5, 6, 7, 9-16, 19, 20, 21, 22, 23 շենքերը, Նուբարաշեն Բ թաղամասը, թիվ 175 դպրոցը, Ավանեսովի 1փ. 7, […]

«Սերժ Սարգսյանը այս երկրի միանձնյա ղեկավարն է լինելու» /տեսանյութ/

«Սերժ Սարգսյանը այս երկրի միանձնյա ղեկավարն է լինելու, քանի որ նա կուսակցապետ է: Մենք վերադարձել ենք սովետական համակարգ, որտեղ իշխում է մեկ կուսակցություն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով գործող նախագահի վարչապետ դառնալու հավանականությանը,  ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանը:  Պապյանը նշում է, որ մենք չունենք խորհրդարանական համակարգ, իրականում ունենք միակուսակցական համակարգ.«Դաշնակցությունը և մնացածը […]

Վարդավառի տոնին նվիրված ջրային միջոցառումներ և խաղեր՝ ամբողջ Երևանում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցկացվել են տարբեր ջրային միջոցառումներ և խաղեր: Հիշեցնենք, որ միջոցառումներն առավոտյան մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով, որոնք նաև ողջ օրվա ընթացքում ջուր են մատակարարել մայրաքաղաքի փողոցներում ու բակերում ժամեր շարունակվող խաղերի մասնակիցներին: Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների ժամանակ Երևանի վարչական շրջաններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի