24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտպանները հետևեցին Պավլիկի կոչին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջումից հետո շարունակվում է  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ընդմիջումից առաջ նախագահող  դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառելով 10 ժամով դահլիճից հեռացրեց «Սասնա ծռեր»- անդամներ  Պավլիկ Մանուկյանին և Սմբատ Բարսեղյանին:

Դահլիճից հեռանալուց առաջ Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ իր պաշտպաններին արգելում է առանց իր ներկայության գտնվել դատարանում և մասնակցել դատավարական գործընթացին: Պավլիկ Մանուկյանը նշեց, որ հակառակ դեպքում ինքը կդիմի Փաստաբանների պալատ և կբողոքի փաստաբանների դեմ:

Փաստաբան Հրանտ Գևորգյանը դատարանին հայտնեց, որ պաշտպանները հայտնվել են անելանելի վիճակում և պատրաստվում են լքել դատական նիստերի դահլիճը: Պաշտպանները միջնորդեցին նիստերի դահլիճ վերադարձնել ամբաստանյալներին:
Մեղադրող դատախազը նկատեց, որ այս պահանջը հիմնավորված չէ:
դատավորը մերժեց միջնորդությունը:
Պաշտպաններ Հարություն Բաղդասարյանը և Հրանտ Գևորգյանը լքեցին նիստերի դահլիճը:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

Նշենք, որ գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ ապակեպատ դահլիճ են սարքել:Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ