16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները

Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաև՝ փոխադարծ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ: Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փախարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։  Քաղաքացիներին կոչ ենք […]

«Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել

«Ես՝ Վարդան Գերավետյանս եւ պայքարի այս ձեւին միացող «Սասնա ծռեր» ազգային ազատագրական շարժման մասնակիցներս հայտարարում ենք հացադուլ հետեւյալ պահանջներով եւ պատճառաբանությամբ։ 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, […]

ՄԻՊ-ի ներկայացուցիչները նորմալ են գնահատում Հրաչյա Հարությունյանի պահման պայմանները. նա բուժզննում է անցնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հրաչյա Հարությունյանի պահման վայրի պայմանները նորմալ են գնահատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Հարությունյանի պահման պայմանների վերաբերյալ ահազանգելու որևէ դեպք չեն արձանագրել: Հրաչյա Հարությունյանը բուժզննում է անցնում: Հուլիսի 22-ին պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա […]

Չինարիում թշնամին խոշոր վնասներ է պատճառել (տեսանյութ)

Հուլիսի 20-ին հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Մի քանի բնակելի տներ են վնասվել, մեր մանկապարտեզի շենքն է վնասվել, անհատ ֆերմերի անասնագոմն է վառվել։ Փառք Աստծո, որևէ մարդ չի վնասվել»,- նշեց նա։  

Ինչ են քննարկել Ալիեւն ու Պուտինը /տեսանյութ/

Նախօրեին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։  Նախագահները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը։  Մանրամասները՝ տեսանյութում    

ՀԿ-ները հանրային վերահսկողություն են իրականացնում սննդի անվտանգության ոլորտում

2017թ. ՀՀ Նախագահի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ընդգրկել է նաև «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգը։ Ըստ այդ անվանակարգի՝ «Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գետափ, Մալիշկա համայնքների մի քանի մանկապարտեզներում իրականացրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող […]

Ռուսաստանը պատերա՞զմ է հրահրում

 «Ցանկացած երկրի կողմից մեկ այլ երկրին զենքի վաճառքը մաքուր բիզնես է: Եթե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ չի նշանակում, որ պատերազմ է հրահրում, քանի որ վաճառող երկիրը իր ձևով վերահսկում է այդ զենքի կիրառումը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը: Բեգլարյանը մանրամասնելով նշեց, որ զենքերի մեջ […]

Լոռիում կինը զուգարանում վիժել է, պտուղն ընկել է հորը (Ֆոտո)

Լոռու մարզի Արեւածագ գյուղում հղիության 7-րդ ամսում գտնվող կինը զուգարանում վիժել է, պտուղն ընկել է հորը: Լոռիում NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ այս պահին փորձում են հորից դուրս բերել պտղին, դեպքի վայրում աշխատում են իրավապահները եւ փրկարարները։ Նախնական տեղեկություններով, կինը գյուղում բնակվում է եղբոր հետ:

Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը

Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը:  «2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել […]

Ինչու Աստված հաճախ չի կատարում մեր խնդրանքը

Տեր Հիսուսը մի քանի տեղ Ավետարանում ասում է, որ ինչ որ խնդրենք իր անունով մեզ կտրվի (Հովհ. 14:13, Մարկոս 11:24, Մաթ. 18:19, 21:22): Բայց կյանքում տեսնում եք, որ ամեն մի խնդրանք չի տրվում: Գիտե՞ք ինչից է: Հովհաննես ավետարանիչը գրում է, որ մեր խնդրվածքները պետք է Տիրոջ կամքով լինեն, որպեսզի կատարվեն: Սիրող հայրը կամենում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի