02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

««Սասնա ծռեր-2»-ը չի բացառվում, բայց անհատական տեռորի ճանապարհով»/տեսանյութ/

«Հասարակությունը անտարբեր չէ, հասարակությունը վախեցած է: Կար ժամանակ, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ էին ցույցի դուրս գալիս, բայց դա անցավ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ժողովուրդը անտարբեր է դարձել հասարակական հարցերի  հանդեպ,երբ արտագաղթը դարձել է  գերխնդիր, ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ և քաղաքագետ Արա Պապյանը:

Պապյանը ընդգծում է` հռոմեական կայսրության ժամանակ էլ ստրուկների թիվը գերազանցում էր ժողովրդին, բայց ապստամբներ միևնույնն է եղան: Պապյանը նկատում է, որ Հայաստանում միայն ոստիկանների քանակն է ավելանում, իսկ աշխատանք գտնել հնարավոր չէ:

«Ժողովուրդը գիտակցաբար և ենթագիտակցաբար իր հաշվարկը կատարում է, կարո՞ղ է ինքը տապալել  վարչախումբը…երբ հասկանում է, որ չի կարող` արտագաղթում է»,-նշում է քաղաքագետը:

Արա Պապյանը «Սասնա ծռեր-2»-ը չի բացառվում, բայց բոլորովին այլ սցենարով:
«Այս ամենը կընթանա անհատական  տեռորի ճանապարհով»,-կարծիք հայտնեց Արա Պապյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ