16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքական հյուրանոցում փորձել են բռնաբարել զբոսաշրջուհիների

Թուրքական Անթալիա զբոսաշրջային քաղաքի  Savk հյուրանոցում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ 19 ամյա բրիտանուհի զբոսաշրջուհիները սեռական ոտնձգության են ենթարկվել, մինչդեռ հյուրանոցի անձնակազմը միայն քմծիծաղով է արձագանքել դրան, հայտնում է DailyMail-ը։ Աղջիկներից մեկը պատմել է, որ իրենց ժամանման առաջին իսկ օրվանից հյուրանոցի աշխատակիցներից մեկը հետապնդել է իրեն, իսկ արդեն լողափին մի խումբ տղամարդիկ հարձակվել են իր ընկերուհու վրա […]

«Մի հատ մեռել լինի գնամ վրան լացեմ ու տուն գնամ…»/տեսանյութ/

60 ական թվականներից հայտնի երգիծաբան, նմանակող Հրանտ Ղազարյանը (Հորիզոն)  արդեն բոլորել է 90 տարին, բայց երիտասարդական ավյունը չի լքել նրան: Շատ լավ հիշում է իր ստեղծած կերպարի՝ Հորիզոնի բոլոր երգիծական պատումները և ձայնին պարբերաբար տարբեր երանգներ հաղորդելով կատարում դրանք: Ձեզ ներկայացնում ենք Հորիզոնի երգիծապատումներից մեկը՝ իր իսկ կատարմամբ: «Մի հատ մեռել լինի գնամ վրան լացեմ […]

Հուլիսի 29-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ավարտին են մոտենում համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի հուլիսի 29-ին: Քաղաքապետը հանձնարարել է ևս մեկ անգամ իրազեկել և ապահովել քաղաքապետարանի աշխատակազմի, ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների և շահագրգիռ բոլոր կառույցների ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառմանը: «Վերջին տարիների փորձը ցույց […]

Էրդողանը խաղաթղթին է դրել Գերմանիայի հետ հարյուրամյա հարաբերությունները․ գերմանացի նախարար

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային ուղղված խիստ քննադատություն է հնչեցրել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է. «Էրդողանը «ղումար» է խաղում Գերմանիայի հետ ունեցած հարյուրամյա հարաբերություններով: Նա վտանգում է մեր հարյուրամյա գործընկերությունը: Սա շատ դրամատիկ վիճակ է, քանի որ մեզ կապող բազմաթիվ հանգամանքներ կան: Մենք չենք կարող հանդուրժել, որ մեզ շանտաժի […]

«Սեյսմիկ պաշտպանության ծառայության» պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն, այսօր՝ հուլիսի 24-ին, ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության եւ ՊՈԱԿ-ների ղեկավար կազմի ու աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի արդիականացման, օպտիմիզացիայի, կառուցվածքային փոփոխության եւ միջազգային համագործակցության հիմնահարցերը: ԱԻ նախարարն ընդգծեց, որ սեյսմիկ պաշտպանության համակարգի օպտիմիզացիան եւ արդիականացումն իրականացվելու են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության […]

Քամու պատճառով Գետարգել գյուղը վնասներ է կրել

Հուլիսի 23-ին, ժամը 21:12-ին  ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Ա.  Ալեքսանյան փողոցում՝ գյուղապետարանի մոտակայքում ուժեղ քամի է եղել. ԱԻՆ -ի աշխատակիցներհ մեկնել են Գետարգել՝ համապատասխան օգնություն ցույց տալու: Henaran.am-ի հետ զրույցում Գետարգել համայնքի ղեկավար   Արսեն Կարապետյանը  նշեց՝ գյուղապետարանի մոտակայքում    ծառը  քամու պատճառով ընկել է էլեկտրական  լարերի ու գազատար […]

Թուրքիայի վարչապետի ու նախագահի կոչը Իսրայելին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված լարված դրությանը: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Յըլդըրըմը Twitter-ի միկրոբլոգում Իսրայելի իշխանություններին կոչ է արել հետ դառնալ «սխալ ուղուց»: Դատապարտելով ահաբեկչությունն, որն ըստ նրա կրոն, լեզու և ռասա չի ճանաչում` Յըլըդրըմը նշել է. «Որևէ պատրվակով մահմեդականների մուտքի սահմանփակումը Ալ Աքսա մզիկթ անընդունելի է: […]

Մեր երկրում ի՞նչ է պետք ուզածին հասնելու համար

«Մեր երկրում, եթե մեկը հասցրել է հասնել իր ուզածին, ուրեմն ունի` 1.լավ պապա 2.լավ ամուսին 3 . լավ սիրած …սրանց հակացուցված են խելքը, բարոյականությունը և չափի զգացողությունը… Եթե կա չորրորդ` իմ չիմանալիք տարբերակը, խնդրում եմ իրազեկել ուղտի ականջում քնածիս…Հա, փողը միշտ չէ, որ ճամփա է բացում.,, լավ,, -ի հատկանիշն է գործում…իբրև պարտադիր պայման…»: Մարո Քարամյանի […]

Բացահայտվել է զենք-զինամթերքի առգրավման 5, թմրամիջոցի հայտնաբերման 5, գողության 22 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 22, խարդախության 6, խուլիգանության 3, կողոպուտի, յուրացման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել […]

Չեն ընտրի՝ ծանր չենք տանի. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` Պոլսո Պարտիարքության հավանական թեկնածու

Հայաստանում է գտնվում Պոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը: «Հայ ձայնին» տված հարցազրույցում նա անդրադարձել է Պոլսի  Հայոց պատրիարքարանի սպասվող ընտրություններին: Խոսելով հնարավոր հավանական թեկնածուների մասին՝ Գարեգին արքեպիսկոպոսը նշել է, որ հավանական թեկնածուների շարքում են նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Henaran.am-ի թղթակիցը  այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի