27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք չեք կարող փոխել բնությանը օրենքը. պաշտպանը՝ դատավորին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 27-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատական նիստը:

Նշենք, որ դեռ չմեկնարկած նիստը հետաձգվել էր 15 րոպեով:
18 ամբաստանյալից նիստին ներկա են միայն 3-ը, 15 ամբաստանյալների վրա անցած դատական նիստին սանկցիա է կիրառվել և նրանք հեռացվել են դահլիճից: Ներկա են Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և Հովհաննես Հարությունյանը:

Այսօրվա դատական նիստին առաջին անգամ ներկայացել է Թորոս Թորոսյանի պաշտպանը՝ Լիպարիտ Սիմոնյանը:

Դատական նիստին ներգրաված թարգմանչին Սիմոնյանը  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, քանի որ վերջինս դիմբլոմ չի ներկայացրել:

Դատավորը որոշեց , որ թարգմանիչը մյուս նիստին կներկայացնի դիպլոմը:

Թորոս Թորոսյանի պաշտպան՝ Լիպարիտ Սիմոնյանը պահանջեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկը և իր միջնորդությունը հիմնավորեց մի շարք հանգամանքներով:

Պաշտպանը մասնավորապես ընդգծեց, որ խախտվել են իր և իր պաշտպանի դատավարական իրավունքները:

«Դուք չեք կարող փոխել բնությանը օրենքը և ժամանակը հետ վերադարձնել: Դուք պարբերաբար խախտում եք օրենքը և կամայականություն իրականացնում»,-ընդգծեց Լիպարիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ