02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք խոշտանգում եք իմ պաշտպանյալին.«Սասնա ծռեր»-ի դատը կրկին թեժացավ/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատական նիստը:

Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը միանալով դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը նկատեց, որ դատավորը բացահայտ վատ վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ, քանի որ ինքը բազմաթիվ անգամ դիմել է նրա առողջությանը վերաբերվող խնդրով:

«Իմ պաշտպանյալի ոտքի վիճակը լավ չէ ու Դուք կարծես դիտմամբ ամեն անգամ թույլ եք տալիս, որ նա ընդմիջումներին դուրս բերվի դահլիճից: Աստիճանավանդակով անցնելի իմ պաշտպանյալը դժվարանում է և ցավ է զգում»,-նշեց պաշտպանը:

Դատավորը դուրս եկավ ափերից և սկսեց բղավել փաստաբանի վրա. «Դուք առհասարակ լռեք»:

«Մարդու խոշտանգումը Ձեզ համար գուցե սովորական է հարհելի դատավոր: Ես պահանջում եմ հարգել ինձ ու չբղավել վրաս»,-պահանջեց փաստաբանը:

Նշենք, որ 18 ամբաստանյալից նիստին ներկա են միայն 3-ը, 15 ամբաստանյալների վրա անցած դատական նիստին սանկցիա է կիրառվել և նրանք հեռացվել են դահլիճից: Ներկա են Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և Հովհաննես Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ