27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որտե՞ղ են հանգստանում նախարարները.Հրապարակ

«Ամռան այս ժամանակահատ­վածը հանգստի մեկնելու ամենահարմար շրջանն է: Անգամ սոցիալական ցանցերում է արձակուրդային վիճակ՝ հանգստի մեկնած քաղաքացիները ներբեռնում են լուսանկարներ, գրառումներ կա­տարում, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հանգստից սուղ տեղեկու­թյուններ կան: Մենք փորձեցինք պարզել, թե երբ է արձակուրդ գնալու վարչապետը, ուր: Նախարարներից ով է արդեն մեկնել հանգստանալու, ով՝ դեռ ոչ:

Վարչապետ Կարեն Կարապետյա­նի արձակուրդ գնալու մասին հարցին ի պատասխան՝ նրա մամուլի խոսնակը նշեց, որ օրակարգում նման հարց չկա, վարչապետը սովորական ռեժի­մով աշխատում է: Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը հնարավոր է ընդհանրապես արձակուրդ չգնա: Պարզվում է՝ կառավարությունում իրենց ղեկավարի նման արձակուր­դի հարցում չկողմնորոշվածներ շատ կան: Օրինակ՝ տեղեկություն չկա, թե աշխատանքի և սոցիալական հարցե­րի նախարար Արտեմ Ասատրյանը երբ է մեկնելու հանգստի: Չկողմնորոշվածների ցանկը լրացնում են նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, սպոր­տի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ար­դարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, տարածքային կառա­վարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

 Կան նախարարներ, որոնք որոշել են, թե երբ են մեկնելու հանգստի, որոշ­ներն էլ արդեն վայելում են, կարելի է ասել, իրենց վաստակած հանգիստը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ամռանը չի մեկ­նելու արձակուրդ, ինչպես ինքը նշեց՝ հավանաբար, կմեկնի աշնան վերջում կամ ձմռան սկզբում: Ողջ տարին տք­նաջան աշխատելուց «հոգնած» նա­խարարներից արձակուրդ են մեկնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որն այսօրվանից է արձակուրդում: Միջազգային տնտե­սական ինտեգրման և բարեփոխում­ների նախարար Վաչե Գաբրիելյանը հանգստից կվերադառնա հուլիսի

 31-ին: Տարիներին և վարչապետերի փոփոխությանը դիմակայած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ հուլիսի 31-ից կմեկնի հանգստի՝ երկու շաբաթով:

 Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը թեև այսօրվանից երկշաբաթյա արձակուր­դում է, սակայն զոհել է իր հանգիստը և չնախատեսված այցով մեկնել Դիլիջան: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ևս արձակուրդում է, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանգստի կմեկնի օգոստո­սի 4-18-ն ընկած ժամանակահատվա­ծում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ