27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը քուրդ զինյալների մասին ֆիլմ կնկարահանի

Ծագումով թուրք,  գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի՝ կանանց թևի (YPJ) մասին, որոնք կռվում են Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ:

Ըստ թուրքական «Demokrathaber»  լրատվամիջոցի՝ Աքինը իր «Instagram»-ի էջում ֆիլմի նկարահանման մասին ազդարարող լուսանկար է հրապարակել, որի վրա պատկերված է մի քուրդ կին զինյալ, իսկ վերջինիս  լուսանկարի  տակ գրված է.

 «Ճնշեք ԻՊ-ին. Աջակցեք ազատության համար կռվող YPG-ին և YPJ-ին: Պաշտպանեք Ժողովրդավարական հեղափոխությունը Ռոժավայում» 

Աղբյուրը հիշեցնում է, որ Աքընը նաև հանդիսանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմի ռեժիսորը:

Հիշեցնենք, որ «Հատում»-ը պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին: Հայոց ցեղասպանության տարիներին  նա կորցնում է իր  երկվորյակ դստրերին: Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող են ողջ լինեն,  ճանապարհվում  է  նրանց փնտրելու:

Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու իրանահայ Մարտիկ Մարտինը:  Գլխավոր հերոսի  դերակատարը  ալժիրցի  դերասան Թահար Ռահիմն է:  Ֆիլմում նկարահանվել  են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք:

138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում,Կանադայում,  Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական,  գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

 

 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ