18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քոբայրի վանքն անասնագոմի է վերածվել (ֆոտո, տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտագեր Ներսես Մատինյանը հանրագրում լուսանկարներ է տեղադրել Լոռու մարզում գտնվող  Քոբայրի վանքում: Կադրերում երևում է, թե ինչպես է սրբատեղին դարձել անասնագոմ: Ապա օգտատերը տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզ երևում է, թե ինչ անմխիթար վիճակում է հայտվել սրբատեղին:

Գերմանիայի հյուպատոսին թույլ չեն տվել այցելել Թուրքիայում բանտարկված Դենիզ Յուջելին

Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսին թույլ չի տրվել այցելել գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելին, ով գտնվում է Թուրքիայի Սիլիվրիի բանտում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Evrensel.net» լրատվակայքը: Դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկած Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է, որ թուրքական իշխանությունները մերժել՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու: Արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը այս առնչությամբ ասել է. «Չենք կարողանում […]

«Մարդուն պետք է դնել մարդու տեղ».հոգեբան/վիդեո/

«Կառավարումը գոյատևման կարևոր ֆունկցիաներից է և այդ կառավարումը պետք է տեղ գտնի հասարակության մեջ ընթացող տարբեր պրոցեսներում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Բանախոսի խոսքով՝ կառավարման ֆունկցիաները պետք է ունենան աստիճաններ. «Թռիչքաձև չի կարելի կազմակերպել կառավարումը: Կառավարումը արդյունավետ է , եթե կա հետադարձ կապ, այսինքն […]

Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը Մոսկվայի Սաֆիսա ռեստորանում տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Կարենի հարսանիքը։ Ահա թե ինչ գեղեցիկ պար է ներկայացրել Կարենի ընտրյալը՝ Լիլիթը։ Տեսանյութը՝ Asekose.am-ի

Հայաստանը զբոսավայր չէ՛, բիզնեսի շուկա չէ՛, անցագիր չէ՛. վա՜յ մեզի, երբ միայն այսպե՛ս մոտենանք Հայաստանին. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին ելույթը՝ Հայաստան-Սփիւռք 6-րդ Համաժողովին (18-20 Սեպտեմբեր 2017, Երեւան) Ջերմօրէն կ’ողջունենք Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովը «Փոխադարձվստահութիւն, միասնականութիւն եւպատասխանատուութիւն» խորագրին տակ դնելու ճիշդ որոշումը. եւ կը յուսանք, որ ներկայ համաժողովը կը դառնայ Հայաստան-Սփիւռք իրապաշտ երկխօսութեան եւ համահայկական խնդիրներու ու մարտահրաւէրներու լուրջ քննարկման եզակի առիթ։ Կ’ողջունենք յատկապէս համաժողովի խորագրին մէջ կարեւոր տեղ գրաւած «վստահութիւն» բառը։ Արդարեւ, ոեւէ […]

Ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են. Ս. Սարգսյան

«Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար: Փոխվում են նաև մեր քաղաքացիները՝ դառնալով ավելի օրինապաշտ»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ սահամանադրական նոր կարգը լավ հիմք է քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և օրինականության հանդեպ հարգանքը երկրում խորացնելու և անշրջելի արմատավորելու առումով: Նախագահը շեշտեց, որ […]

Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կնախանշեն մեր հաստատուն առաջընթացը. Բակո Սահակյան

Հայաստան-սփյուռք համաժողովի բացմանը ներկաներին ողջունեց ու ելույթով հանդես եկավ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Վերջինս նշեց, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից: Դրանց համակողմանի քննարկումը, ըստ նրա, պահանջում են համակարգված աշխատանք, առկա ներուժի արդյունավետ օգտագործում: «Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հաշվի առնելով ազգային շահերն […]

Ովքեր են փրկում

Սովորաբար բժիշկների կամ փրկարարների մասին սիրում են ասել. «Այս մարդիկ կյանքեր են փրկում»: Եվ դա իրոք այդպես է: Իսկ ի՞նչ են անում մյուսները: Նա, ով հող է մշակում, կյանքեր չի՞ փրկում: Նա ով տներ է կառուցում, կյանքեր չի՞ փրկում: Նա, ով սերունդ է կրթում ու դաստիարակում, կյանքեր չի՞ փրկում… Յուրաքանչյուր արված լավ գործի մեջ կյանքի […]

Հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում, դա ազնիվ ձև չէ. Պարգև սրբազան

Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցում է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Լրագրողների հետ զրույցում Սրբազանն ասաց, որ սահմանին այս պահին համեմատաբար խաղաղ է իրավիճակը: «Շենքեր են կառուցվում, և աստիճանաբար սպասում են տեղի բնակչության վերադարձին»,- ասաց նա: Արցախի հոգևոր առաջնորդն ընդգծեց՝ Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում, հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել՝: «Հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի